00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ քննիչ հանձնաժողովի երկար սպասված նիստը տևեց 20 րոպե

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստը գումարեց։ Նիստը տևեց 20 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գումարեց անդրանիկ նիստը։ Նիստին 11 անդամի փոխարեն մասնակցեց 8 պատգամավոր` 3-ը` ՀՀԿ–ից, 3-ը` «Ծառուկյան» խմբակցությունից, 1-ը` ՀՅԴ–ից, 1-ը` «Ելքից»։

Նշենք, որ ԱԺ որոշման համաձայն, ՀՀԿ-ն հանձնաժողովում պետք է ունենա 5, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելքը»` 2, ՀՅԴ-ն` 1 անդամ:

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փոխադարձ մեղադրանքներ ԱԺ–ում օդ հանելու, մակարոն կախելու, օրենք խախտելու մասին

Հանձնաժողովի առաջին նիստը տևեց 20 րոպե և ավարտվեց` մեկ շաբաթ անց շարունակվելու որոշմամբ։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նիստի բացմանը հայտարարեց, որ եթե ՀՀ–ում գաղտնալսում են ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին, դա նշանակում է, որ ոչ մի քաղաքացի երաշխավորված չէ իր կյանքին նման միջամտությունից։ Կոստանյանի հայտնած հաջորդ մտահոգությունը արդար դատավարության սկզբունքի խախտումն է։

Այս և նման դեպքերից խուսափելու համար էլ, ըստ Կոստանյանի, ստեղծվել է հանձնաժողովը, որպեսզի նշված փաստերի մանրակրկիտ քննություն իրականացնի։

Կոստանյանն առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովի աշխատաոճի, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության, միջազգային կազմակերպություններից մասնագետներ ներգրավել–չներգրավելու, պաշտոնյաների հրավիրելու վերաբերյալ։

Բոլոր այս հարցերը քննարկելու ու որոշումներ կայացնելու համար հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը գումարել հաջորդ չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 26-ին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11–ի գաղտնալսումների առիթով սեպտեմբերի 13–ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում թեժ քննարկումներից հետո որոշում կայացվեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որին դեմ էր «Ելք» խմբակցությունը` վկայակոչելով, որ այդ փաստով արդեն հարուցված է քրեական գործ։

Լրահոս
0