ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացին խաբեությամբ 12 միլիոն ռուբլի է վերցրել Սոլժենիցինի թանգարանի տնօրենից, հաղորդում է քաղաքային լուրերի «Մոսկվա» լրատվական գործակալությունը։
Ինչպես գործակալությանը պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հետաքննության ընթացքում ձերբակալվել են 1984թ.–ի ծնված ՀՀ քաղաքացի։
«Պարզվել է, որ տղամարդը 2018թ.-ի ապրիլի 23–ին իր մեքենայի մեջ համոզել է Սոլժենիցինի թանգարանի տնօրենին 12 միլիոն ռուբլի ներդնել ադամանդի հանքի վրա»,–ասել է նա գործակալությանը։
Խոշոր չափի խարդախության հոդվածով ՀՀ քաղաքացու հանդեպ հարուցվել է քրեական գործ։