ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 19:00-ն դադարեցվելու է Լոռու մարզի՝ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 բ/բ շենքի, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի, «Միլա» հյուրանոցի, Թելմանի փողոցի «Դավք-Գրիգ» առևտրի կենտրոնի, Բաղրամյան փողոցի 1-125 համարների և Ռուսթավելի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ժամանակահատվածում վթարային աշխատանքներ են իրականցվելու։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: