ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 23:30-ի սահմանում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Բազումի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն:
Դատաբժիշկը տեղում զննելով դին՝ հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն: