00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարված «Արմենալին». ԱՄՆ պատժամիջոցները հարյուրավորմարդկանց զրկում են աշխատանքից

© Photo : press office of Rusal Armenalфольга завод АРМЕНАЛ производство
фольга завод АРМЕНАЛ производство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռուսալ-Արմենալ» փայլաթիթեղի գործարանը Հայաստանից ԱՄՆ խոշորագույն արտահանողն է։ Սակայն ապրիլից այնտեղ հայկական փայլաթիթեղը չեն ընդունում` Դերիպասկայի դեմ պատժամիջոցների պատճառով։

ԵՐԵՎԱՆ,  18 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Ռուսալ Արմենալ» փայլաթիթեղի հայկական գործարանը աշխատակիցների մի մասին հարկադիր արձակուրդ է ուղարկում։ Այսօր այս մասին Sputnik Արմենիային ասաց գործարանին մոտ աղբյուրը։

фольга завод АРМЕНАЛ производство - Sputnik Արմենիա
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա

Գործարանում մոտ 670 մարդ է աշխատում` 370 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նրանցից մոտ 180–ին կարող են հարկադիր արձակուրդ ուղարկել։

Արտադրությունը գործարանում կրճատվում է, քանի որ ապրիլից ԱՄՆ–ն ամբողջովին դադարել է հայկական փայլաթիթեղ ներմուծել։ Գնորդները Նահանգներում չեղարկել են գործարքները գործարանի հետ այն բանից հետո, երբ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան` «Ռուսալի» (որին պատկանում է «Ռուսալ-Ամենալ» գործարանը) խոշորագույն բաժնետերը, հայտնվել է Վաշինգտոնի պատժամիջոցների ցանկում։

Տարեսկզբին ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ ամերիկյան գործընկերների հետ արդեն բանակցություններ են վարում, այդ թվում` ԱԳՆ–ի աջակցությամբ։

Նշենք, որ տարիներ շարունակ USAID–ին  աջակցել է Հայաստանին From aid to trade («օգնությունից` վաճառք») կարգախոսով։

Այլ կերպ ասած, ենթադրվում էր, որ հիմնական նպատակը Հայաստանին ոչ թե հումանիտար օգնության «ասեղին նստեցնելն էր», այլ նրան լիարժեք առևտրային գործընկեր դարձնելը։

«Aid»–ը շատ դեպքերում իսկապես օգնել է ոռոգմանը, հիվանդանոցներին ու դպրոցներին։  Հիմա  շատ ուժեղ հարված է հասցվել «trade»–ին։ Քանի որ Հայաստանից ԱՄՆ արտահանման մեծ մասը ոչ թե մրգերն են, լավաշն ու համակարգչային ծրագրերը։  2017 թվականին Հայաստանից ԱՄՆ արտահանման տասը դոլարից յոթը եղել է ալյումինե փայլաթիթեղից, իսկ երեքը մնացած ապրանքներից։

Алюминий - Sputnik Արմենիա
Դերիպասկայի հայկական գործարանը պայքարում է ԱՄՆ շուկայի համար. Վաշինգտոնը դժգոհ է

Արտահանումը դեպի Եվրամիություն շարունակվում է. հենց դա է փրկում գործարանը փակվելուց։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում  խոստանում են շարունակել բանակցել ամերիկյան գործընկերների հետ. հույս ունեն հասկանալ միմյանց։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էին հայտնվել, որ ԱՄՆ–ի պատժամիջոցների պատճառով «Արմենալը» փակման շեմին է։

«Արմենալը» արդյունաբերական արտադրանքի խոշորագույն  արտահանողն է ոչ միայն ԱՄՆ, այլև Եվրամիություն։

2017 թվականին նրբաթիթեղի արտահանումը Միացյալ Նահանգներ կազմել է մոտ 47,2 միլիոն դոլար։ Գործարանի 100%–ոց սեփականատերը «Ռուսալ» կորպորացիան է։ Դրա ամենախոշոր բաժնետերը En+ հոլդինգն է, որում ամենախոշոր բաժնետերը Օլեգ Դերիպասկան է։

Հիշեցնենք` մայիսի վերջին Դերիպասկան դուրս է եկել «Ռուսալի» տնօրենների խորհրդից, ու հիմա ընկերությունում նրա բաժինը 50%–ից պակաս է։

Լրահոս
0