00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Պուտինն այդքան հաճախ հանդիպում Փաշինյանի հետ

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուտով Փաշինյանն ու Պուտինը նորի՞ց կհանդիպեն։ Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մտորում է, թե ինչով է պայմանավորված Հայաստանի ու Ռուսաստանի շփումների այդօրինակ ինտենսիվությունը, և ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Երևանը։

Սերգեյ Մարկեդոնով, ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Երևան կժամանի։ Ռուսաստանի նախագահի ծրագրերին վերաբերող այս տեղեկությունը լրատվամիջոցները տարածեցին մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց։ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին Հայաստան էր հրավիրել։ Քաղաքավարության սովորական ժեստ, որն ընդունված է դիվանագիտական շփման ժամանակ։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան. ռուսական ԶԼՄ–ներ

Սակայն հայկական կառավարության ղեկավարի ասածը օդի մեջ չմնաց, այն արագորեն գործնական տեսք ստացավ։ Չի բացառվում, որ շուտով ՌԴ նախագահը Երևան այցելի։

Նշենք, որ եթե Պուտինի այցը տեղի ունենա մինչ օրացույցային տարվա վերջ, ապա դա կլինի Փաշինյանի պաշտոնը ստանձնելուց հետո նրանց չորրորդ հանդիպումը։ Ինչո՞վ է պայմանավորված երկկողմանի շփումների այսօրինակ ինտենսիվությունը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ երկու երկրների հարաբերությունները դժվար փուլում են, թե՞ հակառակը` «հարաբերությունները փայլուն են», ինչպես վերջերս գրել էր Նիկոլ Փաշինյանը, ու խոսքը միայն ռազմավարական դաշնակցությունն ավելի խթանելու մասին է։

Անվտանգության ռիսկերը

Վերոհիշյալ հարցերի պատասխանները մակերեսին են։ Որքան էլ Ռուսաստանը զբաղված է մերձարևելյան հարցերով ու դոնբասյան հանգույցը քանդելով, Կովկասը շարունակում է առաջնահերթային լինել։ Հատկապես հիմա, երբ արցախյան բանակցությունների գործընթացը ճահճացած վիճակում է, ու միջադեպերը շատանում են ոչ այնքան «շփման գծում», որքան միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանին։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Պուտինին Երևան է հրավիրել

Այդ համատեքստում այսօր մեծ կարևորություն ունի Նախիջևանի ուղղությունը։ Այդ հատվածի սրացումը միանգամից մի շարք հարցեր է ծնում։ Մի բան է Արցախը, որը պաշտոնապես Ադրբեջանի մի մասն ու միաժամանակ վիճելի տարածք է համարվում, և որի իրավական կարգավիճակը պետք է դեռ իրավաբանորեն սահմանվի, բոլորովին այլ բան է հայ-ադրբեջանական սահմանը։ Առաջին դեպքում դա Ռուսաստանի հեռ առնչվում է միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, իսկ երկրորդ դեպքում բարդ մարտահրավերներ են առաջանում Ռուսաստանի համար` որպես ՀԱՊԿ անդամի ու ոչ ֆորմալ առաջնորդի։ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը պատասխանատու է բոլոր անդամների անվտանգության համար։ Ակնհայտ է, որ կազմակերպության անդամ երկրները տարբեր տեսակետներ ունեն Անդրկովկասի գործերի վերաբերյալ, ինչը ցույց տվեցին նաև Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

Նման սխեմա կա նաև ԵԱՏՄ-ում։ Այդ իրավիճակում, եթե միջադեպերի քանակն ավելանում է, ու, աստված չանի, էսկալացիան հարևան երկրների միջպետական հակամարտության է վերաճում, Ռուսաստանի համար ռիսկերն ու սպառնալիքներն ավելանում են։ Եվրասիական ինտեգրացիոն կառույցների արդյունավետության մասին հարցեր են առաջանում, Թուրքիայի (որը թեև անհարմար, բայց ՆԱՏՕ-ի անդամ է) ու Իրանի հետ հարաբերություններում դիլեմաներ են առաջանում։ Բնականաբար, բարդություններ են առաջանում հայ-ռուսական երկկողմ օրակարգում։ Հասարակական կարծիքը, որը կապ չունի գործնական դիվանագիտության հետ, միշտ ավելի ռադիկալ է, քան պրոֆեսիոնալ դիվանագետներինն ու պետական պաշտոնյաներինը։ Այն անխուսափելիորեն դրդելու է հասարակ լուծումների, որոնք հեռու են ստուգված ռազմավարական սխեմաներից։

Ակնհայտ է մի բան` Մոսկվան շահագրգռված չէ, որ սցենարը բացասական զարգացում ունենա։ Դրա համար կարևոր է հաշտեցնել կողմերին (իհարկե, դրա հույսն առանձնապես չկա) կամ գոնե բանակցությունների սեղանի մոտ վերադարձնել։ Առնվազն պահպանել «արցախյան ճոճանակը», որի ժամանակ միջադեպերը զուգորդվում են երկրների ղեկավարների, արտգործնախարարների հանդիպումներով ու Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերով։ Առնվազն փորձել բանակցությունները բովանդակալից ձևաչափի բերել։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ մնաց փակ դռների հետևում

Դրանով է պայմանավորված Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների ինտենսիվ հանդիպումները հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ։ Սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը բանակցություններ անցկացրեց Իլհամ Ալիևի հետ, մեկ շաբաթ անց հանդիպեցին ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը։ Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագանը մտադիր է Բաքու մեկնել, նաև մասնակցել Դուշանբեում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը։ Այսպիսով ակնհայտ է շփումները հավասարակշռելու փորձը։ Հայաստանի հետ շփման դեպքում չափազանց կարևոր է պահպանել ռազմավարական երկխոսությունը։ Անդրկովկասյան հարթակից բացի, Մոսկվային ու Երևանին կապում է մերձարևելյան թատրոնը, Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հումանիտար առաքելությանը։

Հայաստան. ներքին կայունություն

Թերևս այդքանով հայ-ռուսական երկկողմ օրակարգը չի ավարտվում։ Արդյունավետ երկխոսության պահպանման հարմար չափազանց կարևոր է հաշվի առնել Հայաստանի ներքին իրավիճակը։ Խոսքն առաջին հերթին ներքաղաքական կայունության մասին է։ Այստեղ որոշակի հարցեր կան։

Նախորդ շաբաթ հանրապետությունում մեծ իրարանցում էր։ ԶԼՄ-ները հրապարակեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի խոսակցության ձայնագրությունը։ Որոշ լրագրողներ շտապեցին դա անվանել Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության պատմության մեջ առաջին սկանդալը։ Դա այնքան էլ այդպես չէ։ Նոր գործադիրի աշխատանքի առաջին 100 օրը լի էին բացահայտումներով։ Սակայն դա հին իշխանությանն ուղղված յուրահատուկ «հաշվեհարդար» էր։ Ցանկացած երկրի համար առանցքային սեկտորի`անվտանգության համար պատասխանատու երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները բացահայտեցին նոր կառավարության համար մի շարք սուր ու նույնիսկ տհաճ խնդիրներ։ Ու գործադիր իշխանության միջամտությունը դատական գործընթացին դրանցից ամենասարսափելին չէ։ Թեև այն ստիպում է մտածել, թե որքան հետևողական է Փաշինյանի թիմը նոր քաղաքական ստանդարտների կիրառման հարցում։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Մոսկվայում. Պուտինի և հայ գործարարների հետ հանդիպումների բացառիկ կադրերը

Պակաս կարևոր խնդիր չէ ուժային կառույցների որակավորումն ու տեղեկությունը իրենց կառույցների ներսում պահելու ունակությունը։ Քանի որ եթե մարտի մեկի գործի վերաբերյալ տեղեկությունը ԶԼՄ-ների ձեռքի տակ է հայտնվել, ապա տեղին է այն հարցը` արդյո՞ք նրանք կկարողանան գաղտնի պահել Արցախի, ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ու ազգային անվտանգության հետ կապված մյուս հարցերը։

Պակաս զգայուն թեմա չէ նաև Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը։ Դա ցայտուն կերպով դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, երբ մասնակիցները ՀՀ վարչապետի ու գործարար Ռուբեն Վարդանյանի բանավեճի ականատեսը դարձան։

Հետաքրքիր է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ներսում քչերն էին համարձակվում բացեիբաց վիճել Փաշինյանի հետ, իսկ միջազգային շրջագայությունների ժամանակ ՀՀ վարչապետի զրուցակիցները պահպանում էին քաղաքական կոռեկտությունը։ Վարդանյանը փաստացիորեն մեղադրեց Փաշինյանին բիզնեսին չհարգելու մեջ։ Իրար բախվեցին երկու դիսկուրս` տնտեսական պրագմատիկան ու հեղափոխական հռետորաբանությունը։ Վարդանյանի հնչեցրած հռետորաբանությունը նշանավորեց ոչ թե անձնական հակասությունները, այլ լուրջ դիլեման։

Իսկ որքա՞ն լուրջ են հայկական նոր իշխանությունների` Երևան-սփյուռք ռազմավարական համագործակցության մասին հայտարարությունները, թե՞ առաջին տեղում «թավշյա հեղափոխության» լոյալությունն է։ Նշենք, որ Ռուսաստանի հայ համայնքն աշխարհում ամենամեծն է, որի ռեսուրները շատ կարևոր են Կովկասում և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար շահավետ իրավիճակ ստեղծելու հարցում։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 срнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը

Ու վերջինը։ Առաջին հայացքից Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների մոդելները շատ են տարբերվում։ Հայաստանի դեպքում խոսքը նոր համակարգի ձևավորման մասին է, մինչդեռ ռուսական համակարգն արդեն տարիներ շարունակ գործում է։ Սակայն երկու դեպքում էլ առանցքային որոշումներ կայացնելու հարցում մեծ է երկրի ղեկավարի դերակատարությունը։ Եվ այն, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն աշխատում են կառուցողական կապերի հաստատման ուղղությամբ, վկայում է, որ երկու երկրների ղեկավարությունները շահագրգռված են պրագմատիկ օրակարգի ձևավորման հարցում։ Քաղաքական գործիչներն ու նրանց բնավորությունները կարող են տարբեր լինել, բայց ազգային շահերը սովորաբար այդ ամենի հետ քիչ կապ ունեն։ Ազգային շահերը, որպես կանոն, համակարգորեն են որոշվում։ Ու այստեղ շատ կարևոր է զանազանել ռազմավարությունն ու մարտավարական նկատառումները, հույզերն ու ռացիոնալ փաստարկները։

Լրահոս
0