ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հումորիստ, շոումեն և դերասան Ալեքսանդր Ռևայի գեղեցկուհի կինը` Անժելիկան, իր ծագման մասին հուզիչ գրառում է արել Instagram սոցիալական ցանցում։
«Հայրս հայ է, մայրս` ռուս։ Ես դեմ եմ սահմաններին, և ես դրանց կարիքը չունեմ, ես բացարձակ կոսմոպոլիտ եմ։ Ես սիրում եմ այս երկիրը և համարում եմ, որ երկրագունդը բոլորի համար է, իմ գիտակցությունն այդպես է կառուցված։ Ես առաջին անգամ այցելեցի իմ նախնիների երկիր և խորապես զգացված եմ մշակույթով և ազգի հմայքով, դա սեր է առաջին հայացքից։ Եկեք Հայաստան և համոզվեք նրա բացառիկության մեջ», — գրել է Անժելիկան։
Հետո աղջիկը հետաքրքրվել է, թե իր բաժանորդներից ով է եղել Հայաստանում և հավանել են արդյոք իր պատմական հայրենիքը։
Զույգի երկրպագուներն իսկույն հիացական մեկնաբանություններ են գրել Հայաստանի մասին։
«Հայաստա՜ն։ Երևա՜ն։ Հեքիաթ է։ Հիացած եմ գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, գինով», — գրել է olgaaov-ը։
«Ես եմ եղել։ Նաև իմ պատմական հայրենիքն է, ես էլ եմ հորական կողմից հայ», — գրել է tatyanalazareva2107-ը։
Անժելիկան Հայաստան է եկել ամուսնու` ՈՒՀԱ-ի նախկին անդամ Ալեքսանդր Ռևայի հետ։ Նրանք ռուսական շոու բիզնեսի աստղերի` Օլգա Բուզովայի, Գարիկ Մարտիրոսյանի, Միխայիլ Գալուստյանի, Գարիկ Խարլամովի, Պավել Վոլյայի, ինչպես նաև Ժան Կլոդ Վան Դամի հետ հավաքվել են Երևանում` այստեղ Comedy club շոուի հերթական թողարկումը նկարահանելու համար։