00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես կաշառք չեմ վերցնում». Նախիջևանի հայերն ամեն ինչ կտան Ռուսաստանի «գլխավոր մաքսավորին»

© Sputnik / Անցնել մեդիապահոցЛуспекаев в фильме "Белое солнце пустыни"
Луспекаев в фильме Белое солнце пустыни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդի սիրելի Պավել Բորիսովիչ (Բաղդասարովիչ) Լուսպեկաևի պատվին ցանկանում են ժողովրդի միջոցներով հուշարձան տեղադրել նրա հայրենի գյուղում, որը գտնվում է Ռոստովի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի, Արամ Գարեգինյան. Դոնի բոլոր հայերը 60-ականների վերջին գիտեին, որ Պավել Լուսպեկաևը հիանալի արտիստ է: Ճիշտ է` ոչ բոլորը գիտեին, թե ինչու է նա այդքան քիչ նկարահանվել: Նա շատ քիչ է այցելել իր հայրենի Բոլշիե Սալի: Գուցե չի ուզել, որ համերկրացիները տեսնեն նրան անտանելի ցավից տառապելիս: Թեև նա հաղթել էր ցավին:

Բայց Պավել Լուսպեկաևը նրանց համար միշտ յուրային է եղել: Նույնիսկ երբ դեռ չկար «Անապատի սպիտակ արևը» և համաժողովրդական փառքը: Դոնի Ռոստովի հարակից հայկական գյուղերում մինչև հիմա ապրում են նրա հարազատները: Ողջ է նրա զարմիկը:

© Photo : Александр ЛотошниковՊավել Լուսպեկաևի կիսանդրին
Бюст Заслуженного артиста РСФСР Павла Луспекаева работы Дмитрия Серебрякова - Sputnik Արմենիա
Պավել Լուսպեկաևի կիսանդրին

Ռուսաստանում երկրպագու մաքսավորների կողմից Լուսպեկաևի պատվին տեղադրված հուշարձանները շատ են: Մասնագիտական էթիկայի մասին բոլոր քարոզները (ամբողջ կարևորությամբ հանդերձ) չեն փոխարինի Վերեշչագինի պարզ ու հասարակ խոսքերը. «Ես կաշառք չեմ վերցնում»:

Հիմա ուզում են նրա հուշարձանը տեղարդել հայրենի Բոլշիե Սալիում: Նախիջևանի, այսինքն Դոնի հայերը գումար են հավաքում դրա համար, ով որքան կարող է: Առայժմ չեն որոշել, թե ինչպիսին պետք է լինի կերպարը: Պարզ է` ինչ-որ մեկը պնդում է, որ ռուս սպայի համազգեստ լինի՝ գեորգիևյան երկու խաչերով: Իսկ մյուսն էլ առարկում է՝ Վերեշչագինին բոլորը գիտեն և սիրում են, հուշարձանը պետք է նվիրված կլինի հենց արտիստին, ոչ թե նրա հերոսներին: Հայկական անվերջանալի վեճեր կլինե՞ն: Ոչ:

«Վեճեր չեն կարող լինել: Ինչո՞ւ: Որովհետև մենք չպետք է մոռանանք՝ ինչի համար ենք դա անում, հասկանո՞ւմ եք,- ասում է երաժիշտ Ալեքսանդր Լոտոշնիկովը։- Հիմա ամեն մեկն իր համար է: Եվ նույնիսկ ոչ այնքան նյութական առումով, որքան հարաբերություններում: Այն ամենը, ինչ մեր տան շեմից դուրս է, մեզ՝ հայերիս, չի հետաքրքրում: Լավ, բայց այդ դեպքում ի՞նչ մարդ կդառնան մեր երեխաները, որոնց մենք՝ հայերս, շատ ենք սիրում»:

Լոտոշնիկովի ազգանունը ռուսական է, արմատներով հին հայկական պալատական տոհմից է: Ռոստովում նրա բնակարանի պատերի լուսանկարները խորը, կահ-կարասին խիստ տպավորություն են թողնում: Նրա իդեալը ռուսական ասացվածքն է, որը մեջբերել է Նիկոլայ Կարամզինը. «Պալատականը նա է, ով միակն է բոլորի համար»:

Պավել Լուսպեկաևը նույնպես «միակն է եղել շատերի համար»: 43թ-ին, երբ 16 տարեկան է եղել, պարտիզան է դարձել: Վիրավորվել է և խիստ սառեցրել ոտքերը: Տարիներ հետո այդ պատճառով նրա մոտ անտանելի ցավեր են սկսվել, որոնք թույլ չեն տվել աշխատել:

«Նման մարդկանց հիշելն ուղղակի պատվի գործ է», — համոզված է Լոտոշնիկովը:

Միջոցներ հավաքելուն ուղղված նրա աշխատանքն իզուր չէ:

«Մենք տեղ ենք հատկացրել հուշարձանի համար և պատրաստ ենք օգնել բոլոր կազմակերպչական հարցերում», — ասում է Ռոստովի մարզի Մյասնիկովի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նազիկ Քեշիշյանը:

Այս տարվա հունիսին տեղի է ունեցել ապագա հուշարձանի հիմնարկեքը:

© Youtube/ Sputnik АрменияՊավել Լուպեկաևի հուշարձանի հիմնարկեքը
Установка закладного камня к памятнику Павла Луспекаева - Sputnik Արմենիա
Պավել Լուպեկաևի հուշարձանի հիմնարկեքը

«Նվագե՞մ: Դե ինչ, եկեք նվագենք», — ասում է Լոտոշնիկովը և հանում ջութակը:

Նա նվագում է «հուղարկավորության և պարերի ժամանակ, այստեղ և այնտեղ»: Նրա խոշոր մատները շատ ճարպիկ են, իսկ «Ձերդ գերազանցությունը» ականջը ծակող բարձր չէ, հավաքված հյուրերի համար ցածր ու հասարակ է հնչում:

«Ռուսները, ուկրաինացիները, հայերը, հրեաները, հույները միասին ապրում են Դոնի հողում: Եվ չեն ապրում ամեն մեկն իր անկյունում: Պավել Բորիսովիչ Լուսպեկաևը մեր ընդհանուր մշակույթի մի մասնիկն է: Ավելորդ չէ հիշել, որ նրա հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ Դոնի կազակ», — ասում է Գեորգի Բագդիկովը Դոնի Ռոստովից:

Նրա հարստությունը հաջորդականությունն է: Բագդիկովը Նախիջևանի հայ է, տոհմիկ բժիշկ: Նրա հայրը՝ Մինաս Բագդիկովը, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ է: Նա ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է վերքերը բուժելու նյութերը և մեթոդները: Այդ աշխատանքներն օգտագործվել են Չեռնոբիլում տուժածների այրվածքները բուժելու համար: Նա բժշկական աշխատությունների և Նախիջևանի հայերի պատմության մասին գրքերի հեղինակ է: Հիմա 82-ամյա Մինաս Գեորգիևիչը գրում է այն ամենը, ինչ հիշում է նացիստական շրջափակումից, որը տեսել է հինգ տարեկանում:

Город Болонья, Италия - Sputnik Արմենիա
Ազգ-ապրանքանիշ, կամ ինչպես հայերը բաց չթողնեն իրենց պատմական հնարավորությունը

Բագդիկով կրտսերը շարունակում է հոր գործը թե՛ բժշկության մեջ, թե՛ հնություններ հավաքելու գործում: Հավաքում է ռոստովցիների կյանքի պատմությունները, որոնք միշտ չէ, որ հայտնի են, բայց միշտ հիշարժան են: Այդ պատմությունները կարելի է կարդալ «Ռոստովի բառարան» կայքում:

«Ես նրա հետ հանդիպել եմ միայն մեկ անգամ` 1962թ-ին Լենինգրադում։ Արձակուրդից մեկնում էի հյուսիս` Մուրմանսկ, մտա նրա մոտ», — պատմում է Լուսպեկաևի զարմիկը` 78-ամյա Ալբերտ Սիմոնյանը։

«Նա հայերեն հասկանում էր։ Երբ ես գնացի, այնտեղ էր նաև նրա հայրը` իմ հորեղբայրը։ Ես ու հորեղբայրս հայերեն էինք խոսում, իսկ նա ամեն ինչ հասկանում էր», — ավելացնում է Ալբերտ Սարգիսովիչը։

«Երբ տանը տեսաք «Անապատի սպիտակ արևը», ուրախացա՞ք», — հարցնում ենք մենք։

«Իհարկե», — զրնգուն ձայնով պատասխանում է նա։

«Լուսպեկաև» ազգանվան մեջ էլ «լույս» կա։ Մինչև հիմա էլ Նախիջևանի գյուղերում ապրում են թե՛ Լուսպեկաևներ, թե՛ Լուսպեկյաններ։ Իսկ Ալբերտ Սարգիսովիչի կինը Հասմիկ Լուսեղենովնան է։ Հասարակ ու լուսավոր մարդիկ են։

Նման մարդկանց` հայերի, ռուսների և շատ ուրիշների ուժերով էլ ստեղծվում է նոր ու բարի գործը։

Լրահոս
0