00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգ-ապրանքանիշ, կամ ինչպես հայերը բաց չթողնեն իրենց պատմական հնարավորությունը

Բաժանորդագրվել
Բոլոնիայի հայ համայնքի ղեկավարը հավատում է իր հայրենակիցների ներուժին ու խորհուրդ է տալիս բաց չթողնել հնարավորությունը։

Sputnik Արմենիա, Նանա Մարտիրոսյան

Ընդունված է համարել, որ Բոլոնիան Իտալիայի ամենաոճային քաղաքներից է ու Եվրոպայի ինտելեկտուալ կենտրոնը։ Քաղաքում մոտ 380 մարդ է ապրում, սակայն ուսանողական սեսիայի ժամանակ բնակչությունը գրեթե 100 հազարով ավելանում է։ Քաղաքի ճարտարապետությունը նման է հայկականին, այնտեղ կամարային բազում կառույցներ կան։  Տեղացիներն ասում են, որ տների կամարների անցումներով այդ կառույցների երկարությունը մոտ 40 կիլոմետր է, ու հորդառատ անձրևի ժամանակ կարելի է շրջել ամբողջ քաղաքում ու չթրջվել։

Այս քաղաքում մոտ հիսուն հայ է ապրում։ Նրանք ինտեգրվել են եվրոպական հասարակությանը, գտել են իրենց տեղը տարբեր ոլորտներում՝ սկսած վաճառքից և վերջացրած համալսարանում դասավանդելուց։ Շատ են հայաստանցի ուսանողները, որոնք հիմնականում դասական երգեցողություն ես ուսանում ու փորձում են գտնել իրենց տեղը համաշխարհային օպերային բեմերում։ Այնտեղի հայերը դեռ չեն հասցրել դպրոց ու եկեղեցի կառուցել, սակայն համայնքի ղեկավար Ոստան Անդրեասյանը վստահ է, որ դա ժամանակի հարց է։

Вид на город Кальяри, Сардиния, Италия - Sputnik Արմենիա
Հայերը շտապել են օգնության. մանկական համույթի անհավանական արկածներն Իտալիայում

Նա 11 տարեկան էր, երբ Հայաստանից Ֆրանսիա տեղափոխվեց։ Այնտեղ նա ապրել է 14 տարի, կրթություն ստացել, սակայն հետո որոշել է տեղափոխվել ու հիմնվել Իտալիայում։ Ոստանը վստահ է, որ հայերն ու իտալացիները շատ նման են։ Նրա կարծիքով հայերն է՛լ, իտալացիներն է՛լ էմոցիոնալ ու ջերմ մարդիկ են, չեն սիրում անբաններին ու մեծամիտներին։ Համայնքի ղեկավարը համոզված է, որ ցանկացած մարդու լավագույն արժանիքը համեստությունն է, միաժամանակ նա ազգ-ապրանքանիշ հայեցակարգի կողմնակիցն է։ Անդրեասյանի կարծիքով՝ հայերն այնքան մեծ ներուժ ունեն, որ կարող են ուրիշների համար օրինակ ծառայել։ Նա համոզված է, որ դրա համար յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է առավելագույն ջանք գործադրի, իսկ պետությունը պետք է սատարի դա։

© Photo : provided by Vostan AndreasianԱնդրեասյանների ընտանիքը
Руководитель общины армян Болоньи Востан Андреасян с семьей - Sputnik Արմենիա
Անդրեասյանների ընտանիքը

«Խնդիրը լուծելի է, եթե յուրաքանչյուր սփյուռքահայ գիտակցի, որ պետք է ներդրում ունենա հայրենիքի զարգացման ու հայ ժողովրդի հեղինակության բարձրացման հարցում։ Մենք պետք է բարդ իրավիճակներում օգնենք միմյանց, աշխատանքի տեղավորենք, արժանապատիվ կյանքի համար պայմաններ ստեղծենք», — նշում է Բոլոնիայի հայ համայնքի ղեկավարը։

Հավանաբար այդ համոզմունքն էր, որ դրդեց Անդրեասյանին օգնել «Լեռնեցիներ» հայկական պարի համույթի 36 երեխաներին, որոնք ավտոբուսի խափանման պատճառով  Իտալիայում էին մնացել։ Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա Իտալիայի հայ երիտասարդների հավաք է կազմակերպել ու մի քանի հազար դոլար է ծախսել։ Ինքը՝ Անդրեասյանի չի սիրում խոսել այդ մասին, միայն նշում է, որ դա յուրաքանչյուր հայի պարտքն է։

Համայնքի ղեկավարը վստահ է, որ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո հայերին նոր կյանք սկսելու պատմական հնարավորություն է  ընձեռվել։ Անդրեասյանի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքի ներկայացուցիչները պետք  է լուրջ վերաբերվեն երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու իրենց աշխատանքին։ Նա նշեց, որ կան բազում ներդրողներ, որոնք ուզում են ներդրում անել երկրի տնտեսական զարգացման մեջ, սակայն դեռ սպասողական դիրքում են։

Государственный визит Президента Италии Серджо Матарелы в Армению (30 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես են Հայասատանն ու Իտալիան պահպանելու հարուստ մշակութային ժառանգությունը

«Ընտանիքը, բիզնեսն ու պետությունը նույն սկզբունքով են ղեկավարում․ եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա լինել լավ որդի, հայր, ամուսին կամ եղբայր, եթե մեր ընտանիքներում տիրի կարգապահություն ու բարեկեցություն, ապա մենք կկարողանանք ղեկավարել բիզնեսն ու երկիրը։ Կարևոր է հենց քեզանից սկսես», — վստահ է Անդրեասյանը։

Նա նշեց, որ առաջին քայլն արդեն արել է ու հայրենիքում բնակարան է գնել, ամուսնացել է հայաստանցի աղջկա հետ, արդեն որդի ունի, որին պատմական հայրենիքում են կնքել։ Հիմա նրանք երկրորդ երեխային են սպասում։ Անդրեասյանը ամիսը մեկ հայրենիք է գալիս ու պնդում է, որ սա աշխարհում միակ տեղն է, որտեղ իրեն տանն է զգում։

«Աշխարհի բոլոր օդանավակայաններում անորոշություն ու դիսկոմֆորտ եմ զգում, միայն երբ ինքնաթիռը վայրէջք է կարատում Երևանում, հանգստություն ու վստահություն եմ զգում», — խոստովանեց նա։

Անդրեասյանը բացատրում է  դա պատմական հայրենիքի հետ գենետիկական կապով։ Նա հիշեց հայտնի լեգենդն այն մասին՝ ինչպես էր պարսիկ  արքան Արշակ II արքային խաբեությամբ Տիզբոն հրավիրել։ Նրա հավատարմության մեջ համոզվելու համար Շապուհը հրամայել էր սենյակի հատակի կեսը հայկական հող լցնել ու հայկական ջրով ջրել, իսկ երկրորդ կեսը պարսկական հող թողնել։ Քայլելով պարսկական հողով՝ արքան ճնշված էր, իրեն Շապուհի հպատակը համարել։ Բայց հենց Արշակը ոտք է դրել հայրենի հողի վրա, կրկին անհնազանդ է դարձել ու արքայական արժանապատվությամբ անտեսել Շապուհին։

Լրահոս
0