ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հոգեբան Կոնստանտին Սարգսյանը Մոսկվայում ծեծել է հարևանին, ամեն ինչ սկսվել է երեխայի կոտրած խաղալիք ինքնաթիռից, հաղորդում է Mash տելեգրամ ալիքը:
Նրա վեց տարեկան որդին՝ Գեորգին, բակում խաղալու ժամանակ կոտրել է հարևանի աղջկա՝ Օլյայի խաղալիք ինքնաթիռը: Օլյան գնացել է պապիկի մոտ և բողոքել: Պապն էլ իբր անպարկեշտ բառեր է ասել բժշկի կնոջ հասցեին և նույնիսկ ձեռք բարձրացրել նրա վրա: Այդ պատճառով էլ Կոնստանտինը պատասխանել է նրան՝ ֆիզիկական ուժ գործադրելով:
Հարևանն այլ բան է պատմել: Նրա խոսքով՝ նա տղայի մորից նոր ինքնաթիռ է խնդրել, ընդ որում փողից հրաժարվել է, դրանից հետո բակ է իջել Կոնստանտինը և ծեծել նրան: Ալիքի տվյալներով՝ տղամարդը ութ կար և ուղեղի ցնցում ունի, թերապևտը նրան հարվածել է 20 անգամ: