ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Comedy club-ի անդամներ Գարիկ Բուլդոգ Խառլամովը և Տիմուր Բատրուդինովը Sputnik Արմենիային տված բլից հարցազրույցում պատմեցին, թե ում են համարում ամենածիծաղելի և ամենալավ հայը:
Գարիկ Խառլամովն ամենալավ հայը համարում է ոչ թե Մարտիրոսյանին, Գալուստյանին կամ Պետրոսյանին, այլ Հենրիխ Մխիթարյանին, որովհետև նա 90 րոպեում ավելի շատ գումար է վաստակում, քան երեքը միասին:
«Ամենածիծաղելի միջադեպը, որին ես մասնակցում եմ հայերի հետ, տևում է արդեն 15 տարի և կոչվում է Comedy Club», — ասաց նա:
Բատրուտդինովը խոստովանեց, որ շատ է ուզում, որ իր համար հայ հարսնացու գտնեն:
«Գլխավորը, որ հետո նրա հայ ազգականները չփնտրեն ինձ», — ասաց նա:
Ակումբի անդամը նշեց, որ հայտնի հաղորդավար Օլգա Բուզովայի հետ արձակուրդից հետո իր կյանքում ոչինչ չի փոխվել. նա շարունակում է ապրել հիասքանչ և զարմանալի կյանքով, և ամենակարևորը՝ Բատրուտդինովն այդ արձակուրդից հետո էլ է շարունակում ամուրի մնալ:
Նրա կարծիքով՝ ամենածիծաղելի հայը Ֆրունզիկ Մկրտչյանն է: Տիմուրը համոզված է, որ եթե հայ ծնվեր, ապա կլիներ Comedy-ի և ամբողջ ՏՆՏ-ի պրոդյուսերը: