ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության վարչական շենքի դիմաց, ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած 49-ամյա տղամարդ Արմենակ Պետրոսյանը մահացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից։
«Նա մահացել է երեկ` սեպտեմբերի 15-ին»,- հայտնեցին Sputnik Արմենիային:
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Արմենակ Պետրոսյանը կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր արել։
Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել ու տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։
Հաջորդ օրը հիվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: