00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիրան, լավաշ, գորգ և գիտելիք. ինչո՞ւ են հնդիկները գալիս Հայաստան

© Sputnik / Aram NersesyanИндусы моют армянские ковры в Армении
Индусы моют армянские ковры в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շատ հնդիկներ են ապրում: Ոմանք եկել են սովորելու, մյուսները՝ աշխատելու: Նրանցից յուրաքանչյուրի համար Երևանը հնարավորությունների քաղաք է, որտեղ թեև փողերը երկնքից չեն թափվում, իսկ գիտելիքները չեն տրվում առանց ջանքեր գործադրելու, բայց հնարավոր է արդար ճանապարհով հասնել հաջողության: Sputnik Արմենիան ծանոթացել է նրանցից մի քանիսի հետ:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հնդիկներ Հարբհաջան Սինգհի (Harbhajan Singh) և Գուրմետ Սինգհի (Gurmeet Singh) առավոտը Երևանում սկսվում է մի բաժակ թեյով, բրնձով և հայկական գորգերով: Արդեն հինգ ամիս է` նրանք աշխատում են մայրաքաղաքի գորգերի լվացման ընկերություններից մեկում:

Մեր նկարահանող խումբը նրանց մոտ գնաց հենց աշխատանքի պահին, երբ արդեն փաթաթում էին մաքուր գորգերը:

— Hello, guys (բարև, տղաներ), — սկսեցի ես: Նրանք ի պատասխան ժպտացին և արդեն պատրաստվում էին խոսել, երբ ընդհատեց ընկերության տերը՝ Աշոտ անունով (անունը փոխված է) մոտ 60 տարեկան տղամարդը: Նա ողջունեց մեզ և ասաց, որ Սինգհերը միայն հնդկերեն գիտեն, իսկ անգլերեն վատ են հասկանում: Նա ինքնակամ իր վրա վերցրեց թարգմանչի առաքելությունը և սկսեց անգլերեն խոսքը թարգմանել հնդիկների համար հասկանալի անգլերենով:

© Sputnik / Aram NersesyanՀնդիկները լվանում են գորգերը
Индусы моют армянские ковры в Армении - Sputnik Արմենիա
Հնդիկները լվանում են գորգերը

«Նրանք միայն այդ անգլերենն են հասկանում», — ժպտալով ասաց Աշոտը: Հնդիկների և նրանց «թարգմանչի» հետ զրույցից հայտնի դարձավ, որ տղաներն արդեն կես տարի ապրում են Երևանում: Նրանք եկել են գումար վաստակելու, գործերը դասավորելու և Հայաստանից եվրոպական որևէ երկիր մեկնելու:

«Աշխատանքը սկսվում է առավոտյան 10-ին և ավարտվում ժամը 19:00-ին՝ մեկ ժամ պարտադիր ընդմիջումով: Հիմնականում նրանք իրենց հետ բերում են իրենց պատրաստած ուտելիքը: Այդ առումով նրանց համար դժվար է, մենք մսակեր ենք, նրանք՝ բուսակեր», — ասաց Աշոտը:

Մինչ Աշոտը խոսում էր, Հարբհաջանը ժպիտով գլխով էր անում՝ կարծես հասկանալով տիրոջ ասածը կամ ձևացնելով, թե հասկանում է: Սինգհերը գորգ լվանալով վաստակում են ամսական մինչև 150 հազար դրամ և նույնիսկ կարողացել են այդ գումարից Եվրոպա մեկնելու տոմսի գումար հավաքել և մի քանի տասնյակ դոլար ուղարկել Հնդկաստանում գտնվող հարազատներին:

«Լավաշ, ծիրան, մածուն, սուջուխ, բաստուրմա», — կոտրատված անգլերենով ասում են Սինգհերը ծիրանի և սուջուխի անվանումները՝ պատասխանելով այն հարցին, թե նրանց ինչն է ամենից շատ դուր գալիս հայկական խոհանոցից:

Սինգհերի նման Հայաստանը «ցատկահարթակ» է համարում նաև Ռաջը՝ Երևանի համալսարաններից մեկի երրորդ կուրսի ուսանողը: Կալկաթայից եկած հնդիկն Հայաստան է հասել գիտելիք ստանալու նպատակով:

Беженка из Азербайджана Егана Г. - Sputnik Արմենիա
«Չեմ կարողացել գնալ մորս թաղմանը». հայկական անձնագրով ադրբեջանուհու պատմությունը

«Հայաստանում սովորելը լավագույն տարբերակն էր: Ես թեև աղքատ ընտանիքից չեմ, սակայն այստեղ սովորելն ավելի էժան է, քան մեզ մոտ՝ Նյու Դելիում», — ասաց Ռաջան Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Նա նաև ցանկացել է ստուգել ոգու տոկունությունը. օտար երկրում ապրելն իսկական փորձություն է, որը կոփում է, վստահ է նա:

«Այստեղ մարդիկ լավն են, բարեհամբույր, սակայն սոցիալականացումը բարդ է ընթացել: Լավ է, որ այստեղ մերոնք շատ են: Կսովորեմ և կվերադառնամ հարազատներիս մոտ», — ասաց Ռաջան:

Տղային դուր է եկել հայկական խոհանոցը, նա ծրագրում է Հնդկաստանում հայկական «թեքումով» ռեստորան բացել, որտեղ լավաշ, փախլավա կթխեն, սպաս ու խորոված կմատուցեն:

Լավաշի և հյութալի ծիրանի համար Հայաստանը սիրել է նաև հնդիկ Աշոկ Քրիշնան: Նա առաջին անգամ Հայաստան է եկել հինգ տարի առաջ՝ որպես զբոսաշրջիկ: Աշոկին այդ ժամանակ ապշեցրել են ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերը, այլ նաև ժպտերես ու հյուրընկալ հայերը:

«Այդ ժամանակ որոշեցի, որ պետք է կենտրոն հիմնեմ, որը կօգնի հնդիկ տղաներին ու աղջիկներին տեղավորվել Հայաստանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոկը:

Նրա կենտրոնն օգնում է հնդիկ դիմորդներին ընդունվել Հայաստանի բուհեր, բնակարան գտնել և այլն: Հարցին, թե ինչու ընտրեց հենց Հայաստանը, Աշոկը ժպտաց:

«Շատ ընդհանրություններ եմ գտել մեր ժողովուրդների միջև: Մեզ միավորում է մեծերի նկատմամբ հարգանքը և սերը: Մենք միանման ենք մտածում: Հնդկաստանում կրթությունը (հատկապես` բժշկական) շատ թանկ է: Հայաստանում մի քանի անգամ էժան է, իսկ որակը ոչ միայն ոչնչով չի զիջում, այլ նաև ավելի բարձր է», — ասաց նա:

Ուսանողներ կան, որոնք ուսումից հետո մնում են Հայաստանում, մյուսները հեռանում են և աշխատանք գտնում աշխարհի տարբեր երկրներում: Աշոկը վստահ է, որ նրանք դառնում են Հայաստանի դեսպանները, քանի որ Երևանից հեռանալուց հետո նրանցից յուրաքանչյուրը կարոտում է հայկական լավաշն ու ծիրանը: Աշոկն ինքը կես տարի ապրում է Հնդկաստանում, կես տարի՝ Հայաստանում:

Լրահոս
0