ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Բանն այն է, որ Փերիս Հիլթոնն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը նման է Քիմ Քարդաշյանի հայտնի լուսանկարներից մեկին։
Լուսանկարում մերկ Փերիս Հիլթոնը նստած է կարմիր վարդերի մեջ, որոնցից մի քանիսը ծածկում են դերասանուհու բարեմասնությունները։
«Պաշտում եմ լուսանկարները, որոնք արվել են անհավանական տաղանդավոր @BrendanForbes-ի կողմից», — գրել է նա լուսանկարի տակ։
Սոցիալական ցանցերի ակտիվիստներն իսկույն գուշակել են դերասանուհու նենգ ծրագիրը. օգտատերերը ենթադրում են, որ Փերիս Հիլթոնը մեղադրել է Քարդաշյանին պլագիատի մեջ, չէ որ նրա լուսանկարն ավելի վաղ է արվել, քան Քիմ Քարդաշյանի նմանօրինակ լուսանկարը` վարդագույն ծաղիկներով։
Մինչ Քարդաշյանի երկրպագուներն ապացուցել են «թշնամիներին», որ լուսանկարների միջև ընդհանուր ոչ մի բան չկա և դժգույն շիկահեր Փերիսը չի համեմատվի կրքոտ թխահերի հետ, Հիլթոնի երկրպագուները խայթող մեկնաբանություններ են գրել։
«Միսիս Քանյե Ուեսթը հավերժ ինչ-որ բան է գողանում մյուսներից, պետք է օրիգինալ լինել, տիկին», «Արհեստական վարդագույն ծաղիկները հիանալի բնական ալ վարդերի խղճուկ նմանակ են, առավել ևս, որ հենց կարմիր վարդն է շատ բան խորհրդանշում, որը Քիմը նույնիսկ չի հասկացել», — քննադատել են մյուսները։
Ի դեպ, թվերն ավելի խոսուն են. Փերիս Հիլթոնի հրապարակումը հավաքել է ավելի քան 400 հազար լայք, իսկ Քիմ Քարդաշյանինը` ավելի քան 4 միլիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանը բաժանորդների այն քննադատություներին, թե իրենց հոգնեցրել են նրա մերկ լուսանկարները, պատասխանել է լուսանկարով, որում պատկերված է եղել նույն կերպարով և միջնամատով անվայելուչ ժեստ է ցույց տվել։