ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է կնքել աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ։ Այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան իր էջում։
«SpaceX-ը պայմանագիր է ստորագրել աշխարհում առաջին ուղևորի հետ, որը կթռչի Լուսնի շուրջ մեր Big Falcon (BFR) հրթիռով։ Սա կարևոր քայլ է սովորական մարդկանց համար տիեզերական ճանապարհորդություններն ավելի հասանելի դարձնելու ճանապարհին», — նշվում է հաղորդագրության մեջ։
SpaceX has signed the world’s first private passenger to fly around the Moon aboard our BFR launch vehicle—an important step toward enabling access for everyday people who dream of traveling to space. Find out who’s flying and why on Monday, September 17. pic.twitter.com/64z4rygYhk
— SpaceX (@SpaceX) 14 сентября 2018 г.
Միաժամանակ նշվում է, որ բախտավոր ուղևորի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 17-ին։ Առաջին զբոսաշրջային թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2019 թվականի կեսերին։
Պատմության ընթացքում Լուսնի վրա միայն 24 մարդ է եղել։ 1972 թվականին ամերիկյան տիեզերագնացների առաքելության ավարտից հետո Երկրի արբանյակի վրա ոչ ոք վայրէջք չի կատարել։