00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանիպուլյացիա է. Քոչարյանի փաստաբանը Խաչատրյանին մասնագիտական խորհուրդ է տվել

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн
Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները մանիպուլյացիոն բնույթ են կրում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. 2008 թվականի մարտի 1-ին հատուկ նշանակության զորքերի զինվորի կողմից զինծառայողին սպանելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները անհիմն են։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ մարտի 1-ի գործով քննության շրջանակում պարզվել է, որ ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը մահացել է հատուկ նշանակության զորքերի զինվորի արձակած գնդակից։ Նրա խոսքով` այդ փաստի ապացույցներ արդեն կան։ Սպանությունը տեղի էր ունեցել ցուցարարների հետ բախումից առաջ։

Айк Алумян - Sputnik Արմենիա
Քոչարյանի փաստաբանի հասցեին հնչեցրած սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել
Ըստ ՀՔԾ պետի` հիմքեր կան ենթադրելու, որ հանցագործությունը կատարվել է նպատակ ունենալով արդարացնել ցույցը ցրելու հարցում բանակի միջամտությունը։ «Այդ գործողություններին էր միացել նաև օլիգարխների թիկնազորը»–, ասաց Խաչատրյանը,– նրանց բանակային զրահաբաճկոններ էին բաժանել, որպեսզի նրանք արտաքնապես զինվորականներից չտարբերվեն։

«Նրանք ինչ-որ մատյան են ներկայացնում, ասում, որ զինծառայողները վարձականների դեր էին կատարում։ Ես այդ մատյանը չեմ տեսել, տեսել եմ այն միայն ԶԼՄ–ների հրապարակումների առաջին էջը։ Եթե քննությունն ապացույցներ ունի, որ 2008 թվականի մարտին Տիգրան Աբգարյանին հատուկ նշանակության զինվոր է սպանել, ապա ինչու որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել», – ասաց Ալումյանը։

Նա ուշադրություն դարձրեց նաև հետևյալ հանգամանքին` եթե գործը հասել է հանցագործությունների բացահայտման մասին հայտարարություններին, ապա պետք է մեղադրյալներ լինեն։ Էլ չասած, որ նման հայտարարություններ անելու համար նրանք պետք է դատարանի որոշում ունենան։

Մյուս կողմից, եթե այդ տեղեկությունները դեռ չեն հաստատվել, ինչու են նրանք հրապարակում։ «Քննությունը պարզապես անհրաժեշտ ապացույցներ չունի մեղադրանքներ առաջադրելու համար, ասաց իրավաբանը։ Դա պարզապես մանիպուլյացիա է», – նշեց Ալումյանը։

Փաստաբանը կարծում է, որ ՀՔԾ ղեկավարն ու ԱԱԾ տնօրենը եկել էին մեկնաբանելու համացանցում հայտնված իրենց զրույցի գաղտնալսումը, սակայն հետո ամբողջ ուշադրությունը շեղեցին մարտի 1-ի գործի վրա` հաշվի առնելով հանրության համար այդ հարցի նշանակությունը։

Քննությունը, ըստ նրա, մշտապես փորձում է հանրության ուշադրությունը շեղել թույլ փաստարկված կամ ապացույց չունեցող փաստերի վրա։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Դատավորներին ճնշում են. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ուզում են գործը վերցնել ՀՔԾ–ից

Նրա գործընկեր Արամ Օրբելյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով է կրակել Աբգարյանին, դա չի արդարացնում ձայնագրության մեջ հնչած ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցը։

«Եթե Աբգարյանի սպանության մեղավորներ կան, ապա նրանք պետք է պատիժ կրեն։ Գործը պետք է քննել, այնուհետև ուղարկել դատարան։ Հենց դա կարող է ցուցադրել Խաչատրյանի մասնագիտական ունակությունները, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարությունները»,–ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպեցին լրագրողների հետ ու տվեցին այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։

Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք նաև, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել է տեղեկատվության արտահոսքը՝ հայտարարելով, որ այն քաղաքական սաբոտաժ է և սպառնում է երկրի ազգային անվտանգությանը:

Լրահոս
0