00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավորներին ճնշում են. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ուզում են գործը վերցնել ՀՔԾ–ից

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին ատյանի դատարանի դատավորը, որը լուծել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին հարցը, իր գործողությունները համաձայնեցրել է ԱԱԾ ղեկավարի հետ, կարծում են փաստաբանները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող դիտարկվել Հատուկ քննչական ծառայությունում, և այն պետք է հանձնել այլ գերատեսչություն։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը` մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հայկական «բերմուդյան եռանկյունին». Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ խաղի մեջ են մտել ևս երկուսը

Պաշտպանը հայտարարեց, որ գործող իշխանությունները ճնշում են գործադրում` կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։

Ալումյանը նշեց, որ փաստաբանները սպասել են մինչև այդ խոսակցության հետ կապված բոլոր մարդիկ ելույթ կունենան։ Այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները մանրամասն ուսումնասիրել են ձայնագրությունը և մեկնաբանությունները, նրանք հայտարարություն են պատրաստել։ Դրանում նշվում է, որ ձայնագրության վերլուծության ընթացքում արձանագրվել է իրենց պաշտպանյալի իրավունքների կոպիտ ոտնահարում։

«Առաջին ատյանի դատարանի դատավորը նախօրոք համաձայնեցրել է իր գործողությունները ԱԱԾ ղեկավարի հետ», — ասաց Ալումյանը։

Նա նշեց, որ այդ մասին ուղղակիորեն վկայում են ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքերը հեռախոսազրույցի ընթացքում։

Ուժային կառույցների ղեկավարների զրույցից պարզ է դառնում, որ ԱԱԾ ղեկավարն ուղիղ հրահանգ է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին. «Ուզած-չուզած` պետք է կալանքի որոշում կայացնես»։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Ալումյան
Айк Алумян - Sputnik Արմենիա
Հայկ Ալումյան

Ալումյանի կարծիքով, դատելով հեռախոսազրույցից, վարչապետն այսպես թե այնպես ներգրավված է եղել Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու մասին հարցի քննարկման մեջ։

Ինչպես նշեց փաստաբանը, ելնելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցությունից, կալանքն ուղղված է եղել խոստովանություն ստանալուն։

Բացատրությունները, որոնք տվել են Վանեցյանը և Խաչատրյանը մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև վարչապետի մեկնաբանությունները` ԱԱԾ ղեկավարի և դատավորի հետ ԱԱԾ ղեկավարի խոսակցության վերաբերյալ, հաստատում են իշխանությունների անօրինական գործողությունների մասին ենթադրությունները, համոզված է Ալումյանը։

«Դատավորն ինքը համոզված է եղել, որ գործը հիմքեր չունի, բայց հրահանգ է ստացել` ուզած-չուզած` պետք է որոշում ընդունես կալանքի մասին», — ասաց փաստաբանը։

Իրավաբանի տեսանկյունից` այդ ամենը վկայում է, որ խախտվել են Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Փաստաբանի խոսքով` դատավորների վրա ճնշում է գործադրվում։ Այդ ֆոնին անհասկանալի է իրավապաշտպան կազմակերպությունների և առանձին իրավաբանների լռությունը։ Փաստաբանները դիմում են բոլոր պետական մարմիններին` այդ փաստին գնահատական տալու համար։

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Քոչարյանի գործը չի կարող հետաքննվել ՀՔԾ-ում և այն պետք է հանձնել մեկ այլ գերատեսչության։

Նա նաև հերքեց լուրերն այն մասին, որ Քոչարյանը կամ նրա փաստաբանները կապ ունեն գաղտնալսման հետ։

Լրահոս
0