Հունահայ երգչուհի Աֆինա Մանուկյանը ելույթ է ունեցել «X Factor 2018» բրիտանական շոուում, որը հեռարձակվում է «ITV» հեռուստաալիքով։
24–ամյա մասնակիցը բեմ է դուրս եկել բավական համարձակով հագուստով։ Նա կատարել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «Crazy in Love by» երգը։
Ժյուրիի անդամ, հայտնի արտիստ Ռոբի Ուիլյամսն այնքան տպավորված է եղել Մանուկյանի ելույթով, որ չի կարողացել թաքցնել հիացմունքը։ Երգիչը նշել է, որ շոուի մասնակիցն ուղղակի հիանալի է կատարել երգը։
Երևում է՝ գեղեցիկ երգչուհու ելույթի այդքան բարձր գնահատականն առաջացրել է Ուիլյամսի կնոջ` դերասանուհի Այդա Ֆիլդի խանդը։ Այնուամենայնիվ նա արտահայտվել է Մանուկյանի` մրցույթում մասնակցությունը շարունակելու օգտին։ Ժյուրիի մեկ այլ անդամ, հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Սայմոն Քոուելին նույնպես դուր է եկել համարը։
Արդյունքում երիտասարդ երգչուհին ժյուրիի չորս անդամներից ստացել է երեք «այո» և մեկ «ոչ»։