00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որորներ, ճանճեր, լողացող ներքնակներ և ուրվական մարդիկ. ինչու է աղմկում Երևանի աղբանոցը

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Նուբարաշեն վարչական շրջանի աղբանոց: Լրագրողների առջև հառած պատկերը մոլորյալ մարդկանց մասին սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Այնտեղ վախն է թագավորում:

Առաջինը, որ աչք է զարնում Նուբարաշենի աղբանոցի տարածքում, աղբակույտերի վրա սավառնող որորների մեծ քանակն է:

Անծայրածիր աղբակույտերում փայլուն թղթեր, ապակիներ, անթիվ-անհամար պլաստիկ շշեր և տոպրակներ են «լողում», քանդված սառնարաններ, կեղտոտ ներքնակներ…

Աչքի համար այդքան էլ վախենալու չէ, ավելի շուտ հետաքրքիր է: Ուզում ես մեքենայից դուրս գալ և հասկանալ, թե ինչ տարօրինակ շինություններ են երևում աղբանոցի բոլոր անկյուններում և ինչ կա կապույտ բրեզենտից հսկայական տոպրակներում:

© Sputnik / Aram NersesyanԱնծայրածիր աղբակույտերում փայլուն թղթեր, ապակիներ, անթիվ-անհամար պլաստիկ շշեր և տոպրակներ են
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Անծայրածիր աղբակույտերում փայլուն թղթեր, ապակիներ, անթիվ-անհամար պլաստիկ շշեր և տոպրակներ են

Սակայն, երբ դուրս ես գալիս ավտոմեքենայից, քթիդ զզվելու աստիճան գարշահոտ է խփում: Ստիպված ես ջանքեր գործադրել չընկնելու համար: Դա բավական դժվար է, եթե հաշվի առնենք ոտքի տակից սահող հողը:  Նույնիսկ աղբատար մեքենաներն են դժվարությամբ տեղաշարժվում այս տարածքում: Այս տեսարանը լրացնում են բղավող ու չսափրված տղամարդիկ:

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Ինչպես են Երևանում 400 հազար տոննա աղբից էլեկտրականություն ստանալու

Մորուքավորներից մի քանիսը սպառնում են և պահանջում չնկարահանել աղբանոցն ու մարդկանց: Մինչ մենք վիճում ենք, իսկ աղբահավաք ավտոմեքենան` բեռնաթափվում, այս ու այն կողմից նիհար ու արևավառ դեմքերով մարդիկ են գալիս, քանդում տոպրակներն ու տանում իրենց հետ: Նիհար մի տղամարդ` գլխարկը գլխին, համակարգում է նրանց գործողությունները, պահանջում, որ ոչինչ չասեն և ամեն կերպ փորձում է մեզնից հեռացնել մի կնոջ: Սակայն կինն ակնհայտորեն ուզում է խոսել, բայց վախենում է:

Տղամարդկանց շարքում այնքան նիհար մի տղայի ենք նկատում, որ նույնիսկ կողերը կարելի է հաշվել: Նրա հագին շապիկ չկա, շորտով է ու հողաթափերով: Միայն այն մտքից, որ նրա ոտքերը դիպչում են այս կեղտին, սարսափում ես: Բայց նրան միևնույնն է:

© Sputnik / Aram NersesyanՍտիպված ես ջանքեր գործադրել չընկնելու համար
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Ստիպված ես ջանքեր գործադրել չընկնելու համար

Առաջին հարցը, որ ծագում է՝ ինչո՞ւ է նա այստեղ, և ո՞ւր են նրա ծնողները: Նա լռում է: Միայն հպարտությամբ ասում է, որ Վրաստանից է, դպրոց չի գնում: Հարցին, թե արդյո՞ք աղբանոցում է ապրում, ասում է՝ ոչ: Միևնույն ժամանակ ծածուկ նայում է համակարգող նիհար տղամարդուն: Տղամարդը, կարծես, գոհ է. ավելորդ բան չասաց տղան:

Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սանիթեքին» կրկին տուգանեցին. քանի՞ միլիոն պետք է վճարի ընկերությունն այս անգամ

Մինչ մենք զրուցում ենք աղբահավաք ընկերության աշխատակցի հետ, ամբողջ «բանդան» աննկատ շրջապատում է մեզ: Հավաքվածները պարբերաբար ընդհատում են հարցազրույցը՝ քույրի՛կ, մեր ճանճերը թունավոր են, տես՝ չկծեն: Սակայն պատասխան ժպիտից հետո թուլանում են և անցնում իրենց գործին: Նիհար կինն օգտվում է առիթից ու մոտենում մեզ:

«Մենք որևէ վատ բան չենք անում: Պարզապես աղբն ենք հավաքում, պլաստիկն առանձնացնում ապակուց, մետաղներից և այլն: Հավաքում ենք այն մեծ տոպրակներում և հանձնում: Եթե ինչ-որ բան դուր է գալիս, մեզ ենք վերցնում», — վստահեցնում է կինը:

Կինը չի ուզում ասել, թե աղբի այդ տոպրակներն ով է տանում, արդյոք իրենք աշխատավարձ ստանում են աղբը տեսակավորելու համար և որքան ժամանակ են  զբաղվում այս գործով:

Հարցին` արդյո՞ք ճիշտ է, որ բոլոր այս մարդիկ (մի քանի տասնյակ) այս տարածքում են ապրում, նա հաստատուն գլխով է անում, սակայն բարձրաձայն ասում է՝ ոչ:  Նույնը պնդում է նաև համակարգողը: Միևնույն ժամանակ վստահեցնում է, որ աղբանոցի տարածքում անչափահասներ չկան:

Սակայն մենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնային պարագաներ նկատել: Մեզ թույլ չեն տալիս նույնիսկ դա նկարահանել:

© Sputnik / Aram NersesyanՄենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնային պարագաներ նկատել
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Մենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնային պարագաներ նկատել

Տղամարդը պնդում է, որ բոլոր այդ մարդիկ աղբն իրենց համար են առանձնացնում, իրենք են հսկայական այդ տոպրակները կարել: Այս ամենը պատմելով նա ծածուկ «նամակ» է փոխանցում փորով մի տղամարդու, որը հենց այդ ժամանակ է կայանել ավտոմեքենան:

— Իսկ դու ո՞վ ես: Ի՞նչ ես անում այստեղ, — հարցնում ենք համակարգողին:

— Հեչ, հենց այնպես զբոսնում եմ, — պատասխանում է նա և մեջքի հետևում գրառումներով ինչ-որ տետր թաքցնում:

© Sputnik / Aram NersesyanՄենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնայի պարագաներ նկատել
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Մենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնայի պարագաներ նկատել

Մենք հեռանում ենք, ավելի ճիշտ` փախչում այդ գարշահոտից, զրուցելով այն մասին, որ դեռ անցած տարի Երևանի իշխանությունները խոստացան զբաղվել աղբանոցների խնդրով:

Խոստացան, որ հենց Նուբարաշենում աղբամշակման ժամանակակից կետ կկառուցվի. թափոնները կտեսակավորեն, կվերամշակեն, որոշ մասը կօգտագործվի էլեկտրաէներգիա ստանալու համար:

Սակայն մինչ օրս աղբանոցը միայն ընդլայնվում է, իսկ աղբակույտի վրա սավառնում են որորներն ու ճանճերը:

Ինչպես նաև մարդիկ, որ ուրվականների ու ստվերների նման ոչ մեկին չնկատելով՝ մտամոլոր սուզվում են գարշահոտ այս անդնդի մեջ:

Լրահոս
0