ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Լոռու մարզի Դսեղ գյուղում 44-ամյա մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային, մայրը տեղում մահացել է, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 11-ին, ժամը 16:00-ի սահմանում։ Անիչկա Էվոյանն Արմեն Թումանյանի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս ճանապարհին ընկած էլեկտրալար են նկատել, որը նախորդ օրը պոկվել և ընկել է գետնին ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած քամու պատճառով:
Տղան փորձել է երթևեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Ա. Էվոյանը, փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված, և կինը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Որդուն տեղափոխել են հիվանդանոց: