Արծրուն Հովհաննիսյան
Խոսելով սեպտեմբերի 11–13 անցկացվող «Շանթ —2018» զորավարժության մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Առաջին օրվա արդյունքներով ամեն ինչ պլանային ընթանում է։ Իսկ թե ինչի ենք մենք պատրաստ և ինչ աստիճանի, կերևա և կհայտարարվի զորավարժություններն ամփոփելուց հետո»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` առայժմ որևէ գերատեսչություն, որևէ օղակ թերություն չի արձանագրել, բայց, բնականաբար, հնարավոր չէ առանց թերությունների։