Քանոնահարուհի Քրիստինեն նվագել է պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիի «Despacito» հայտնի հիթը` դյութելով ինչպես հանդիսատեսին և մասնակիցներին, այնպես էլ հեռուստաշոուի հաղորդավար Շեյն Ջեյկոբսոնին։
Բացի այդ, ավստրալիական հեռուստաալիքին տված հարցազրույցում Քրիստինան պատմել է, թե ինչպես է սկսել քանոն նվագել։ Մի անգամ պատահաբար լսել է քանոնի կախարդական հնչյունները Երևանի երաժշտական դպրոցներից մեկում, և այդ օրը ճակատագրական է դարձել նրա համար։