00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևանի գույքագրում». ինչի՞ դեմ է ժպիտով պայքարելու Րաֆֆի Հովհաննիսյանը

© Sputnik / Armenuhi MkhoyanРаффи Ованисян на площади Вардананц (27 апреля 2018). Гюмри
Раффи Ованисян на площади Вардананц (27 апреля 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն պատմել է իր առաջին երևանյան այցի մասին։ Նա անհրաժեշտ է համարում «Հին Երևան» նախագծի

Մեկնարկել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը։ Հենց Ավագանին է հետագայում ընտրելու մայրաքաղաքի քաղաքապետին՝ առաջադրված ավելի քան քսան թեկնածուների շարքից։ Sputnik Արմենիան հարցազրույցներ է անում քաղաքապետի թեկնածուների հետ։ Այս անգամ հարցերին պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու, կուսակցության հիմնադիր, հայրենադարձ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

—Ինչո՞վ է Երևանը տարբերվում աշխարհի այլ երկրների մայրաքաղաքներից։ 

— Երևանը մերն է։ Այն հին ու նոր է։

Армянский патриотический вечер на Никольской улице (2 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հետհաշվարկը գնաց. մայրաքաղաքում մեկնարկել է մրցարշավը Երևանի քաղաքապետի աթոռի համար
 

—Երևանում ձեր սիրելի փողոցը։ 

— Բոլոր փողոցները, պողոտաներն ու նրբանցքները գեղեցիկ են։ 1970 թվականին առաջին անգամ Երևան եկա ու կանգ առա «Արմենիա» հյուրանոցում։ Հրապարակի շատրվաններն ամեն անգամ ողջունում էին մեզ։ Դա շատ գեղեցիկ էր։ Հետագայում մեր առաջին գրասենյակը Աբովյանի վրա էր, որն ավելի վաղ Աստաֆյան է կոչվել։ Սակայն ամենասիրելին, անկասկած, Հանրապետության փողոցն է, որտեղ ժամանակին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքն է եղել։

—Ձեր կարծիքով, քաղաքն ինչի՞ կարիք ունի։

— Ժպիտների։ Պետք է նաև ավելացնել հավատի, սիրո ու հույսի պաշարները։ Պետք է վստահ հավատալ ապագային։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ամենամեծ ժառանգությունը ժպիտն է, ու բոլոր խնդիրները կարելի է լուծել բարությամբ ու լայն ժպիտով։ 

—Ինչո՞վ է կարելի զբաղվել միայն Երևանում։ 

— Միայն Երևանում է կարելի բարձրանալ ու «Էրեբունի» ամրոց ու Կարմիր բլուր, հիանալ Արարատ լեռով «Մայր Հայաստան» արձանի բարձրունքից, Կասկադից վայելել Թամանյանի ճարտարապետությունը։ 

—Ձեր կարգախոսը… 

— Ժպտացե՛ք. ինձ դուր է գալիս նաև «Բարձրացիր ու բարձրացրու ուրիշներին» կոչը։

Новый политический союз Дашинк. Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Առաջին ձնծաղիկները. «Ժառանգական» մտավախություններն ուսումնասիրվում են
 

Մենք որպես անհատներ, քաղաքացիներ, ընտանիքի ու համայնքի անդամներ պետք է աշխատենք ոչ միայն մեր անձնականի համար, այլ աշխատենք, որ մեր զրուցակիցը, դրկիցը արժանի կյանք ունենա։ 

—Մայրաքաղաքի մասին ո՞ր երգն եք ամենաշատը սիրում։ 

— Երևանի մասին բազում գեղեցիկ երգեր կան։ Հնարավոր է օրհներգը ապագայում գրվի։ Անկասկած գեղեցիկ են ժողովրդական երգերը (երգում է` Երևա՜ն–Երևա՜ն»), Ֆորշի ու Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները։ Ինձ համար հոգեհարազատ շատ երգեր կան, բայց ամենասիրելին մայրաքաղաքի օրհներգն է «Էրեբունի–Երևանը»:

—Երևանի ո՞ր խնդիրն եք ամենամեծը համարում։

— Բոլոր ոլորտներում պետք է գույքագրում անցկացնել։ Կարծում եմ` մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա։ Արթնանալ վաղ առավոտյան, ինչ–որ լավ բան անել, ժպիտով հաղթահարել բոլոր խնդիրները` սկսած աղբահանությունից, վերջացրած՝ հին վերելակները փոխարինելուց։ Նոր Հայաստանը պետք է նոր մայրաքաղաք ունենալ։

—Ո՞ր շենքը կարող է մայրաքաղաքի այցեքարտ դառնալ։

— Առաջին հանրապետության կառավարական շենքը, այն պատշգամբը, որից ելույթ է ունեցել Առաջին հանրապետության ղեկավարությունը, հենց վարչապետ Սիմոն Վրացյանը։ Նաև Արմենիա հյուրանոցի (ներկայումս` «Մարիոթ») պատմական շենքը։ Այնտեղ շատ սփյուռքահայեր են կանգ առել։ Մեր այցեքարտը կարող է լինել «Սուրբ Սարգիս եկեղեցին» ու «Մայր Հայաստան» արձանը։

Новый политический союз Дашинк. Раффи Оганесян - Sputnik Արմենիա
«Ժառանգությունն» առաջադրեց Երևանի քաղաքապետի իր թեկնածուին. տեսանյութ

—Քաղաքային իշխանությունների ո՞ր սխալն է կարելի առավել լուրջ համարել։

— Ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլև մարդկության ամենամեծ խնդիրը մեծամտությունն ու ինքնասիրահարվածությունն է, չհասկանալը, որ քաղաքի խնդիրերը կարելի է լուծել միայն համատեղ ջանքերով։

—Ինչպե՞ս վերադարձնել քաղաքային կոլորիտը, որը բազում երևանցիների կարծիքով, վերացել է։

— Մենք ունենք 2800 տարեկան ամրոց, նոր ու ժամանակակից Երևան ու չկա ոչ մի հիշեցում քաղաքի 2750 տարվա կյանքի մասին։ Այդ համատեքստում շատ կարևոր է իրականացնել «Հին Երևան» նախագիծը, որ ոչ միայն զբոսաշրջիկները, այլև քաղաքացիները հասկանան` ինչ հարուստ է մեր քաղաքի մշակութային ժառանգությունը։ Սակայն պետք է նաև արդիականացնել մեր քաղաքը։ Անհրաժեշտ է հայրենադարձների համար ավան կառուցել, որը կառանձնանա ժամանակակից ճարտարապետական լուծումներով:

Լրահոս
0