Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան վթարի կադրերը հայտնվել են համացանցում։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոմեքենան կիրակի օրը ավտովթարի է ենթարկվել Ստրաշենի-Կալարեշ մայրուղու վրա;
Կադրերում երևում է, որ Դոդոնի ավտոմեքենան հայտնվում է ճամփեզրին, երբ նրան մեծ արագությամբ հարվածում է հանդիպակաց գոտի դուրս եկած բեռնատարը։
Բախումից հետո մարդատար ավտոմեքենան շրջվում է։
Պատահարի հետևանքով երեք հոգի ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Մոլդովայի նախագահին բժշկական օգնություն պետք չի եկել։ Նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։