Օրենքով սահմանված ժամկետում և ԿԸՀ-ի կողմից ընդունված ժամանակացույցով հաստատված կարգով սեպտեմբերի 3-ին հրապարակվել են նախնական ցուցակները։ Դրանից առաջ ՀՀ ոստիկանապետը հանձնարարական է տվել այցելել բնակարաններ և ճշտել` անճշտություններ կան, թե ոչ։
«Այս պահի դրությամբ ավելի քան 500 տվյալներ են հայտնաբերվել, որոնց համաձայն` հաստատվել է մարդկանց մահը։ Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարդկանց մահը վրա է հասել ոչ թե Հայաստանում, այլ օտարերկրյա պետություններում, և մահը սահմանված կարգով չի գրանցվել, հետևաբար հասանելի չէ պետական մարմնին»,- ասաց նա։
Ըստ Բիչախչյանի` թեև սա Ընտրական օրենսգրքով անճշտություն չի համարվում, բայց ոստիկանները կատարում եմ այցելություններ, ճշտում տեղեկությունները, որպեսզի բացառվեն մահացածների վերաբերյալ տվյալները։ Դա հիմնականում նպաստում է նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։