00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պահպանել հացի ու մսի գները. արտադրողները դիմել են կառավարություն

© Sputnik / Владимир Горовых / Անցնել մեդիապահոցУборка зерновых
Уборка зерновых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի՝ հացահատիկ բեռնատարներով տեղափոխելու արգելքը Հայաստանում կարող է բերել մսի ու հացամթերքի թանկացման: Արտադրողների համար հույժ կարևոր է, որ արգելքը հետաձգվի առնվազն երեք ամսով:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու «Հարավկովկասյան երկաթուղին» արդեն հայտարարել են փոխադրման 52%-անոց զեղչերի մասին: Սակայն տեղական արտադրողները նշում են, որ տրանսպորտի ծախսը, միևնույն է, կբարձրանա՝ 22-23 դոլարով մեկ տոննայի համար: Իսկ տրանսպորտի ծախսը հացահատիկի գնի մեջ մոտ 10-15% է:

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Վրացական մահակ. ինչու է նոր արգելքը վնասում ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց Վրաստանին

Մինչև սեպտեմբերի 15-ը մնացած այս վերջին օրերին արտադրողները շտապում են գոնե մեկ-երկու բեռնատար ավել հացահատիկ բերել: Տրանսպորտային ընկերություններն էլ պահը չեն կորցրել ու սեպտեմբերի 1-ից գները կտրուկ բարձրացրել են: Ու սա այն օրերին, երբ Ռուսաստանում բերքահավաք է ու պետք է մեծ ծավալներով հացահատիկ գնել:

«Սրան գումարվում են երկարաժամկետ խնդիրներ ևս», — նշում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: — «Տեղական կեր արտադրողները երեք տարուց ավել է, ինչ ներմուծում են ոչ թե երկաթգծով, այլ ավտոմեքենաներով: Հիմա նրանք ուղղակի չեն հասցնի նոր պայմանագրերի շուրջ բանակցել երկաթուղու կամ միմյանց հետ, որ երկաթուղուն միասնական պատվերներ տան»:

Իսկ եթե թանկանա հատիկային ֆուրաժը (կերը), կտուժեն ոչ միայն թռչնաֆաբրիկաները, այլև անասնաբուծականները:

Վերջիններիս վիճակը նույնիսկ ավելի վտանգավոր է, քանի որ սրանք ծավալներով ավելի փոքր են և կերի մեծ պահուստներ չեն կուտակում: Իսկ առջևում, ինչպես նշեցինք, Ռուսաստանի բերքահավաք է, որից պետք է ձմեռվա պաշարներ ամբարել:

Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունյան. «Ցորենի խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեղական արտադրությունն է»

Արդյունքում կարող է թանկանալ տեղական միսը և նույնիսկ հավի միսը: Դա այն դեպքում, երբ վերջին երեք տարում տեղական արտադրողները գին չեն բարձրացրել:

«Միայն թռչնամթերքի մանրածախ գները կարող են աճել առնվազն 6-8%-ով: Իսկ տավարի ու խոզի մսինը, հնարավոր է, ավելի բարձր», — կարծում է Ստեփանյանը:

Այդ դեպքում հատկապես կտուժեն փոքր արտադրողները, որովհետև մանր ծավալների դեպքում չեն ստանա փոխադրման զեղչեր: Կերի շուկան կարող է կենտրոնանալ խոշոր արտադրողների ձեռքում, կարծում է Ստեփանյանը:

Այս վիճակում հույժ կարևոր է, որ Վրաստանի իշխանություններն իրենց հրամանը հետաձգեն առնվազն մինչև 2019-ի հունվարի 1-ը, ընդգծում է Ստեփանյանը:

Այդ դեպքում տեղական արտադրողները ժամանակ կունենան նախապատրաստվելու երկաթուղային փոխադրումներին, իսկ Ռուսաստանի այս տարվա բերքը կգնեն մատչելի գներով:

Լրահոս
0