Մուկուչյանը նշում է` այն բոլոր որոշումները, որոնք պետք է ընդունվեին ԸՕ օրենսգրքի պահանջներին համապատասխան` կապված քարոզարշավի վերաբերյալ իրավանորմերի հետ, ընդունված են։ Խոսքը վերաբերում է քարոզչական վահանակների բաշխմանը, եթերաժամանակի բաշխմանը։
«Կուսակցությունների գրանցումից հետո, երբ որոշում է ընդունվում, բաշխվում են այդ 5 քառակուսի մետր գերազանցող քարոզչական վահանակները։ Նախապատրաստական մեկ շաբաթ ժամկետը կա։ Եվ այդ ժամանակահատվածում, եթե պաստառեր են փակցվում, դա խախտում չի համարվում»,- նշում է Մուկուչյանը։
Ըստ նրա` Ընտրական օրենսգրքով սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատված։ ԸՆ-ն չի արգելում դրանից ուղղակիորեն դուրս տեղի ունեցող քարոզական միջոցառումները։
Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: