00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարաոկեները, դիսկոտեկներն ու սաունաները թանկ կվճարեն, սթրիփ ակումբներն` ավելի թանկ

© Sputnik / Игорь Руссак / Անցնել մեդիապահոցТанцовщица на пилоне Miss pole dance battle
Танцовщица на пилоне Miss pole dance battle - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովը մտադիր է խիստ պատիժներ սահմանել քաղաքացիների հանգիստը խանգարող կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, շոգեբաղնիքների ու սաունաների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանափակել կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների սաունաների գործունեությունը։ Գործադրի առաջարկած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր Ազգային ժողովը քննարկեց երկրորդ անգամ։ Ի տարբերություն ապրիլին կայացած առաջին ընթերցման, այս անգամ բուռն քննարկումներ չեղան։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց օրինագծի հիմնական դրույթները։ Պատգամավորները հարցեր ու ելույթներ հարցի շուրջ չունեցան։

«Նախագծով ամրագրվում է, որ կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, բաղնիքները, շոգեբաղնիքներն ու սաունաները չեն կարող տեղակայվել բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,- ասաց Մինասյանը։

Իսկ թե ինչ հեռավորության վրա պետք է դրանք գտնվեն, ամեն բնակավայրի համար որոշելու են տեղի իշխանությունները։

Նշված գործունեության համար նաև բավական բարձր տուրքեր են սահմանվում` բոլորը, բացի սթրիփ ակումբներից, մարզերում տարեկան կվճարեն 10-20 հազար դրամ, Երևանում` 30-50 հազար։ Իսկ սթրիփ ակումբները մարզերում կվճարեն` 100-300 հազար, Երևանում` 300-500 հազար դրամ։

Регионы России. Республика Северная Осетия - Алания - Sputnik Արմենիա
Երևանյան կարաոկեները, դիսկոտեկները, սթրիփ ակումբներն ու շոգեբաղնիքներն այլևս չեն աղմկի

Օրենքով սահմանված կարգը խախտելու, առանց համայնքի ղեկավարի թույլտվության գործունեություն իրականացնելու համար վերոհիշյալ օբյեկտները կտուգանվեն սահմանված տուգանքի 50-100-ապատիկի չափով, սթրիփ ակումբները` 1-1,3 մլն դրամով։

Հիշյալ օբյեկտների գործունեության համար օրենքով սահմանված է 3 ժամանակացույց` երեկոյան 22։00-մինչև առավոտյան 7։00-ն, 23։00-7։00 և 24։00-7.00-ն: Թե դրանցից որը կընտրվի, դարձյալ որոշելու են համայնքային իշխանությունները` ելնելով տվյալ բնակավայրի առանձնահատկություններից։

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ԱԺ-ի հավանությանն արժանանալու դեպքում օրենքն իրավական ուժ կստանա 1 տարի հետո, որպեսզի գործող օբյեկտները հնարավորություն ունենան իրենց գործունեությունը տեղափոխել օրենքի պահանջներին չհակասող վայրեր։

Լրահոս
0