00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տխուր խաղ. Հայաստանի հավաքականն անհույս պարտություն կրեց

© Photo : official site of the Football federation of ArmeniaСборная Армении по футболу вылетает в Македонию
Сборная Армении по футболу вылетает в Македонию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգերի Լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ, յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով մեկական գնդակ, 0:2 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի հավաքականից:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, եթե համեմատենք Լիխտենշտեյնի ընտրանու հետ խաղի հետ, մեր  հավաքականի կազմում չորս փոփոխություն էր կատարել ու մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հարձակվողներին:

Акция протеста армянских футбольных фанатов  (First Armenian Front (FAF)), требующих отставки президента Федерации футбола Армении Рубена Айрапетяна - Sputnik Արմենիա
FAF երկրպագուներին թույլ չեն տվել ներկայանալ Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպմանը

Միանշանակ ասել, որ սա նշանակում էր, թե մեր թիմը հարձակվողական մարտաոճ էր նախընտրել, դժվար է: Բացի այդ էլ՝ խաղի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականի մարզիչը ամենայն հավանականությամբ ուղղակի թարմություն էր փորձել հաղորդել թիմին: Սակայն ոչ մի թարմության մասին խոսել չենք կարող, քանի որ Հայաստանի հավաքականը մեղմ ասած լավ չխաղաց:

Ու այնպես չէ, որ Մակեդոնիայի ընտրանին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Հստակ ո՛չ: Ուղղակի մրցակիցը օգտագործեց իր հնարավորությունները ու առանց մեծ ջանքեր գործադրելու հասավ իր նպատակին: Առաջին խաղակեսում 11 մետրանոցից բաց թողած գնդակից հետո մեր թիմի խաղում ոչ մի բան չփոխվեց: Նույնը կարող ենք ասել նաև մակեդոնացիների համար: Միջին տեմպով ընթացող խաղում մրցող կողմերը սպասում էին մրցակցի սխալին ու գործում, երբեմն, շատ դանդաղ: Իսկ երկրորդ կեսի սկզբում ամեն ինչ կարող էր կտրուկ փոխվել, եթե մերոնք օգտագործեին իրենց հնարավորությունը:

Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը թե ինչպես չհասավ գնդակին ու չխփեց պատասխան գոլը՝ դժվար է բացատրել:

Ու նման շանսից հետո մեր թիմը սեփական տուգանային հրապարակում հնարավորություն է տալիս գրոհի վերջին հարվածը կատարել Գորան Պանդևին: Ամբողջ խաղի ընթացքում Պանդևը ոչ մի գործողությամբ աչքի չընկավ, ավելի նրա ներկայությունը ավելի էր կաշկանդում մակեդոնացիների խաղը: Բայց փորձառու ֆուտբոլիստը իր պահը որսաց ու կրկնապատկեց Մակեդոնիայի հավաքականի առավելությունը: 0:2 հաշիվը մեր հավաքականին կանգնեցրեց պարտության եզրին: Մարկոս Պիզզելիի ու Արազ Օզբիլիսի խաղադաշտ դուրս գալն էլ արդեն չօգնեց մեր թիմին: Ճիշտ է Գևորգ Ղազարյանի հարվածից հետո դաշտի տերերին օգնության հասավ դարպասաձողը: Բայց խաղի ավարտից 15 րոպե առաջ մենք անհույս պարտվում էինք:

Сборная Армении по футболу вылетает в Македонию - Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ և տեսանյութ

Վերջին 15 րոպեներն էլ ոչ մի լավ բան չտվեցին մեր թիմին: Ընդամենը ավելացրեց հիասթափությունը: Հավաքականը «չխաղաց»: Ֆուտբոլում երբեմն ասում են, որ խաղում են այնքան, ինչքան որ թույլ է տալիս մրցակիցը: Մրցակիցը ոչ առավելություն ուներ, ոչ էլ արագությամբ էր գերազանցում մեր թիմին: Բայց Հայաստանի հավաքականը այս խաղին մեղմ ասած պատրաստ չէր: Այնպես, որ պարտությունը, ըստ խաղի, առավել քան օրինաչափ էր:

Այս պարտությունը կարծում ենք դաս էր, թե ինչպես չպետք է խաղա Հայաստանի հավաքականը: Ինչ վերաբերում է աղյուսակին, ապա դեռևս ամեն ինչ կորած չէ: Մեր հավաքականը դեռևս մակեդոնացիների հետ հանդիպում ունի Երևանում, և միգուց այդ օրն ամեն ինչ իր տեղն ընկնի:

Լրահոս
0