ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները նոր, աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում:
Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին, Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ։
«Ուշ գիշեր եմ վերադարձել Մոսկվայից։ ՌԴ նախագահի հետ կարևոր հարցեր ենք քննարկել։ Կարող եմ ասել, որ մեր միջև լիարժեք փոխվստահություն կա»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ վստահությունը նպաստում է Ռուսաստանից Հայաստան ներդրումներին։ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ գործարարների համար կառավարությունը խոչընդոտներ չի ստեղծի: