00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաժշտություն առանց սահմանների․ եվրոպական քաղաքների փողոցները գրավող հայ ջութակահարը

© facebook/ Паш Симон ЯнСкрипач Паш Симон Ян
Скрипач Паш Симон Ян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշ Սիմոնյանը սիրում է վարակիչ ծիծաղը, ազգային երաժշտությունն ու իր ընկերների հետ զարմացնում է երաժշտասերներին աշխարհի բազում երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Հանգիստ, մի քիչ խռպոտ ձայն, թեթև ակցենտ ու արտահայտությունների արանքում փոքր դադարներ խոսափողի մեջ։

© facebook/ Паш Симон ЯнՊաշ Սիմոնյանը՝ նվագելիս
Скрипач Паргев Симонян - Sputnik Արմենիա
Պաշ Սիմոնյանը՝ նվագելիս

Երևակայությունը միանգամից պատկերում է, որ զրուցակիցն ապրում է հարմարավետ տանը, նստած է բուխարիի մոտ ճոճվող բազկաթոռին ու զրուցում է  ծխամորճ ծխելով։ Իրականում փողոցային երաժշտի հետ եմ խոսում, որը հույսը չի դրել ճակատագրի վրա ու սպասել ունկնդիրներին,  որոնք կհասկական նրա երաժշտությունը. նա ուղղակի փնտրում է նրանց։

Рафаел Исраелян - Sputnik Արմենիա
Գինու մառաններն ու «անհնարին» հուշարձանները. Իսրայելյանը կարողացա՞վ «խաբել» չեկիստներին

Պաշը ծնվել ու մեծացել է Վանաձորում։ Երաժշտական կրթություն է ստացել, հետո ծառայել է բանակում, իսկ հետո գնացել է երկրից, սկզբում Վրաստան, հետո՝ Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա։ Նա հասցրել է լինել ԱՊՀ ու Եվրոպայի շատ երկրներում։ Ու այդ ընթացքում ինքն էլ չի նկատել՝ ինչպես է հայտնի երաժիշտ դարձել։

Պարզապես մի անգամ նրան հաջողվել է համոզել իր զարմիկին, պրոֆեսիոնալ ջութակահար Նարեկին, իր հետ նվագել մոսկովյան մետրոյում։ Նրանք կատարեցին «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդտրեկն ու համացանցի օգտատերերը սկսեցին տարածել այդ տեսանյութն ու հիացած մեկնաբանություններ գրել։

© facebook/ Паш Симон ЯнՊաշ Սիմոնյանը՝ նվագելիս
Скрипач Паш Симон Ян - Sputnik Արմենիա
Պաշ Սիմոնյանը՝ նվագելիս

«Նարեկը լուրջ երաժիշտ է։ Նա ավարտել է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան, բազում մրցույթների դափնեկիր է։ Շատ երկրներում խենթ երաժիշտների եմ գտնում ու մենք հետաքրքիր համարներ ենք հորինում։ Ես ուզում էի ձևափոխել դասական երաժշտություն ու ստիպեցի Նարեկին դա ինձ հետ անել», — խոստովանեց ջութակահարը։

Сельская жизнь весной - Sputnik Արմենիա
Գյուղը կա, երեխա չկա. Հայաստանի ո՞ր համայնքները ևս 4 տարի առաջին դասարանցի չեն ունենա

Ինքը՝ Պաշը, սիրում է էթնիկ երաժշտություն առանց ազգային սահմանափակումների։ Պատանի ժամանակ նա շատ էր սիրում ռոք, լսում էր Օզզի Օսբորն, Led Zeppelin, բայց այդ փուլն անցել է։ Նա լավ է երգում, հինգ տարեկանից զբաղվում է դրանով, վոկալ երգչախմբի ղեկավարի կրթություն է ստացել, աշխատել է ՀՀ ՆԳՆ երգչախմբի հետ, պաշտպանության նախարարության երգչախմբում ու նույնիսկ եկեղեցական երգչախմբում, սակայն հենց ջութակ նվագելն է իր կոչումն է համարում։

«Ես հասկացա, որ դա իմը չէ։ Ես այն երգիչներից եմ, ով սիրում է կիթառ նվագել ու խարույկի մոտ երգել, գինի խմելով ու ընկերների հետ զրուցելով», — ասում  է երաժիշտը։

Պաշը կարծում է, որ իսկական կյանքը հենց փողոցում է, թեև շատերը չեն նկատում դա։ Նրան դուր է գալիս, որ եվրոպական քաղաքներում մարդիկ անկեղծ ժպտում են, վարակիչ ծիծաղում են, ստիպում են զգալ բարություն ու ջերմություն։ Հենց դա է նրան պակասում հայկական փողոցներում։

Երաժիշտն իրեն ազատ մարդ է համարում։ Նա աշխատում է չտխրել ու, առավել ևս, չխոսել դրա մասին։ Հակառակը՝ Պաշը միշտ ժպտում է, ինչի համար ծանոթները նրան մի փոքր խենթ են համարում։ Իսկ ջութակահարը շատ է ուզում նվագել իր պես խենթերի հետ հայկական փողոցներում։ Նա կուզենար գտնել ջերմ ու հարմարավետ մի վայր, որտեղ կհավաքվեն երաժիշտներ ու կնվագեն էթնիկ տարրերով համեմված երաժշտություն։

Լրահոս
0