ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կմեկնի Ֆրանսիա:
Աշխատանքային այցը պայմանավորված է նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ, այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։