00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջահ-Ֆար. ինչպես պատմաբանը հայտնի երաժիշտ դարձավ

© Photo : provided by Jah-FarJah-Far
Jah-Far - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Կոջոյանը, որն իր ունկնդիրներին ավելի շատ հայտնի է Ջահ-Ֆար բեմական անունով, ծնվել ու մեծացել է Վլադիկավկազում: Երաժիշտն իր ծրագրերի մասի խոսել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան.  Թեև ողջ կյանքում ապրում է Հայաստանից հեռու, անկեղծանում է՝ «կարող եք  հարցերը հայերեն տալ, կփորձեմ պատասխանել հայերենով. եթե չկարողանամ՝ ապա կպատասխանեմ ռուսերեն: Հիմա իմ գյումրեցի ընկերն է հյուր մեր մոտ ու  այդ այցն ինձ հաճելիորեն ստիպում է չորս օր անընդմեջ հայերեն խոսել»:

В Армении запущен новый для Армении туристический проект для экстремалов – рафтинг - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկներին Հայաստանը ցույց տալու նոր միջոց․ մեկնարկում է Ռուսաստանի եզակի նախագիծը

Ազգությամբ հայ  երգիչը հպարտությամբ է խոսում իր արմատների մասին. ծնողները, թեև ծնվել են Վլադիկավկազում, բայց հորական կողմից նախնիները կարսեցիներ  են, մայրական կողմն ապրել է Երևանի մոտ: «Նախպապս կոշկակար է եղել, ստեղծել է  գեղեցիկ կոշիկներ: Ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Հունաստան, որտեղ սեփական կոշիկի գործարան են ունեցել:  Պապս հենց այդտեղ  է ծնվել: Հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, իսկ իմ պապը՝ Հյուսիսային Օսեթիա, որտեղ էլ ընտանք է կազմել»,-պատմում է  երգիչը՝  նշելով, որ երաժշտասեր ընտանիքից է, բայց  պրոֆեսիոնալ երաժշտությամբ ոչ մեկը չի զբաղվել:

Չնայած մասնագիտությամբ պատմաբան է, բայց վստահեցնում է՝ իր համար երաժշտությունն ավելի հարազատ է:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը Կարենը փաստեց՝ առաջիկայում նոր տեսահոլովակով ու երգերով կուրախացնի իր երկրպագուներին: «Ծրագրերը միշտ էլ նույնն են ՝ «աշխարհը գրավել երաժշտությամբ»:  Սպասեք  նոր տեսահոլովակների ու երգերի՝  ի դեպ ամբողջովին տարբեր  երաժշտության  սպասեք: Մենք փորձարկում ենք երաժշտական տարբեր ժանրեր, խառնում այդ ժանրերը: Այստեղ շատ մեծ բազմազգ  խումբ ունենք  ու բոլորով միասին աշխատում ենք»,-նշեց երաժիշտն առանձնացվելով իր ամենավաղեմի երազանքը՝ համերգով հանդես գալ Հայաստանում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՋահ-Ֆարը՝ իր լուսանկարիչ-օպերատոր Կարեն Մկրտչյանի հետ
Jah-Far со своим оператором, фотографом Кареном Мкртчяном - Sputnik Արմենիա
Ջահ-Ֆարը՝ իր լուսանկարիչ-օպերատոր Կարեն Մկրտչյանի հետ

«Իսկ մինչ համերգն ուզում եմ առաջիկայում, քանի դեռ  եղանակը  լավն է, գալ Հայաստան, իսկ առաջին հերթին Գյումրի, որտեղ շատ ընկերներ ունեմ: Մեծ հաճույքով համերգներ  կտամ, բայց դեռ լուրջ  առաջարկներ  դրան առնչվող չեն եղել:  Շատ երիտասարդներ,  հատկապես Երևանից, գրում են ինձ, թե երբ եմ համերգ  տալու Հայաստանում: Հուսամ, դա շուտով կլինի»:

Рафаел Исраелян - Sputnik Արմենիա
Գինու մառաններն ու «անհնարին» հուշարձանները. Իսրայելյանը կարողացա՞վ «խաբել» չեկիստներին

Մեր  այն հարցին, թե  ինչպես ծնվեց Ջահ-Ֆար բեմական անունը, երգիչն անկեղծացավ՝ պատահական է դա ստացվել ու լավ է հնչում. խորը  իմաստ  չկա դրանում: Իր նախընտրած  երաժշտական ժանրը  Ջահ-Ֆարը  չառանձնացրեց, պարզապես նշեց՝ իր  երաժշտությունը  հոգուց բխած երաժշտություն է:

«Թող ունկնդիրներն  իրենք  որոշեն՝ որ ժանրին կվերագրեն իմ երաժշտությունը, բայց ընդհանուր առմամբ, այո՛  դա  խառնուրդ  է տարբեր ոճերի: Քանի որ մեր խումբը բազմազգ է, մենք ամեն մեկս ինչ որ բան մեզանից դնում ենք  այդ երաժշտության մեջ»,-նշում է  Ջահ-Ֆարն ու ավելացնում՝ «Վլադիկավկազը  բազմազգ է, այստեղ կողք  կողքի  շատ հաշտ ու համերաշխ  ապրում են տարբեր ազգերի ու հավատի մարդիկ  և  դա ստիպում է սիրել  ու ընդունել միմյանց և  միասին ստեղծել շատ գեղեցիկ  երաժշտություն»:

Геворг Арутюнян на Новой волне - Sputnik Արմենիա
Հայաստանն այս տարի շատ–շատ է զարմացրել. Գևորգ Հարությունյանը հիացրել է ռուսական աստղերին

Այս պահին Ջահ-Ֆարը պատրաստվում է մենահամերգի և  իր  խմբի հետ նոր  տեսահոլովակի սցենարի վրա է աշխատում: Ի դեպ, երաժիշտը  միանգամից 3 նախագծերի վրա  է աշխատում առաջինը՝  V7 Club նախագիծն է, որտեղ բոլորը, բացի իրենից, օսեր են, երկորդը որպես մենակատար՝  Ջահ-Ֆար նախագիծն է, իսկ վերջինը՝  համեմատաբար նոր դուետ՝ JAH-FAR & ManTana:  «Այս պահին այսքանն  է, բայց հուսամ, որ  կլինի նախագիծ նաև  հայ  երաժիշտների հետ համատեղ: Ես  դրան շատ եմ  սպասում»:

Ջահ-Ֆարը ծնվել է Վլադիկավկազում՝  նախկին Օրջոնիկիձե 1987  թվականին: Վարսահարդարի ու կոշկագործի ընտանիքում ծնված տղան ավարտել է Հյուսիսային Օսեթիայի  պետական համալսարանը: Մասնագիտությամբ պատմաբան-լեզվաբան է:

Լրահոս
0