ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականն արտագնա խաղում պարտության է մատնել Թուրքիային Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում:
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դանիես Չերնիշովը և ռուսական հավաքականի նոր ավագ Արտյոմ Ձյուբան: Հանդիպման 13-րդ րոպեին գոլ է խփել Չերնիշովը, 49-րդ րոպեին՝ Ձյուբան: Թուրքիայի հավաքականում աչքի է ընկել Սերդար Ազիզը, որը խաղում է Գալաթասարայ ակումբում:
Խաղն անցկացվել է գույնզգույն թղթիկներով պատված դաշտում:
Ազգերի լիգայի շրջանակում հաջորդ հանդիպումը Ռուսաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Շվեդիայի թիմի հետ Կալինինգրադում, իսկ սեպտեմբերի 10-ին ռուսական թիմը Դոնի Ռոստովում ընկերական հանդիպում կունենա Չեխիայի հավաքականի հետ:
Спасибо вам, болельщики! Ваша поддержка как всегда на высоте! #вместемыкоманда pic.twitter.com/u05XjcNhCl
— Сборная России (@TeamRussia) 7 сентября 2018 г.