ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Facebook սոցիալական ցանցում հարց է բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին պարզաբանում է ներկայացրել։
«Պարզաբանենք, որ խոսքն ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է, ոչ թե ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես»,- գրել է նա։
Ըստ Հովհաննիսյանի` խնդիրը վերաբերում է այն սերժանտներին, որոնք անցել են ուսուցում, և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։
«Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է»,- ավելացրել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա` առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն։