00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Փարիզ. «168 ժամ»

© Photo : official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента Франции Эммануэля Макрона на полях саммита НАТО (11 июля 2018). Брюссель
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента Франции Эммануэля Макрона на полях саммита НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ վարչապետի փարիզյան այցն անսպասելի է եղել։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրատապ ու անսպասելի այցը Ֆրանսիա պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Այս մասին գրում է «168 ժամ» օարթերթը։

«Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում ՀՀ նոր իշխանությունները ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման քայլեր ձեռնարկելով, և այն էլ՝ գագաթաժողովից և Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցից առաջ»,- նշված է հոդվածում։։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, թե առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ կքննարկի Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցերը:

Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հույս ունենք ՌԴ–ի հետ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել. Փաշինյան

«168 ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի փարիզյան հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել։ Իրականում

Թերթը հիշեցնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ էր ներկայացրել և հայտարարել, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաև այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։

Նման այցի պատճառ կարող էր հանդիսանալ նաև այն, որ գուցե ֆրանսիական կողմին նաև անհանգստացրել է այն տեղեկատվությունը, որ կապված է հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ, որովհետև հայտնի է` Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, հակադիր շահեր, մոտեցումներ ունի Սիրիայում, քան Ռուսաստանինն է»:

Լրահոս
0