00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ․Բագրատ Սրբազան
17:30
7 ր
Արման Թաթոյան
Հայ Առաքելական եկեղեցու դեմ վտանգավոր գործընթաց է սկսվել․Թաթոյան
17:37
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիմոնյանն ու Վենեդիկտովը վիճել են հայկական ազգանվան պատճառով

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала RT и МИА "Россия сегодня" Маргарита Симоньян во время видеоконференции с журналистами (12 июля 2018). Москвa
Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян во время видеоконференции с журналистами (12 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը և պարզաբանել, թե իր ազգանվան մեջ ինչպես է հայտնվել ռուսերեն «ь» տառը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական հայտնի ԶԼՄ-ների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Ալեքսեյ Վենեդիկտովի միջև հայկական ազգանվան հետ կապված «լեզվաբանական վեճ» է առաջացել։ Բանն այն է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր տելեգրամ-ալիքում գրել էր, թե ««Ռոսիա սեգոդնյայում» Մարգարիտա Սիմոնյանի առաջին տեղակալը վարչապետի մամուլի քարտուղարն է դարձել»։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիրն արձագանքել է այս գրառմանը` նշելով, որ Վենեդիկտովը ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե ինչպես է պետք ճիշտ գրել Սիմոնյան ազգանունը։

«15 տարի է` դու լուսանկարում ես իմ դեկոլտեները, բայց ոչ մի կերպ չես կարողանում հիշել, որ ազգանունս ь-ով է գրվում», — ասել է Սիմոնյանը։

Վենդեիկտովը պարտք չի մնացել և շարունակել է «լեզվակռիվը»։ Նա կատակով հայտարարել է, թե իր ծանոթ հայերի` լեզվաբանության պրոֆեսորների կարծիքով, հայկական ազգանվան մեջ այդ «ь» նշանը «ցուցամոլություն է»։

«Այդ դեպքում քո ծանոթ հայ լեզվաբաններին պատմիր, որ իմ տատի ու պապի ընտանիքները բռնաճնշման են ենթարկվել, էթնիկ պատկանելության պատճառով 44-ին 10 հազար հայերի հետ Ղրիմից Ուրալ են արտաքսվել հորթերի համար նախատեսված վագոններով։ 20 րոպե են տվել հավաքվելու համար, կեսը ճանապարհին մահացել են, ամեն ինչ սովորականի նման», — պատասխանել է Սիմոնյանը Վենեդիկտովին։

Телеведущая Тина Канделаки и главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Դու տաքարյուն հայուհի ես. Կանդելակին ու Սիմոնյանը «վիճել» են Telegram–ում

Նրա խոսքով` չգիտես ինչու, ընդունված է հիշել միայն թաթարների արտաքսման մասին, թեև զանգվածաբար բռնաճնշման են ենթարկվել բոլոր հայերը։

«Չէ՞ որ ինչ-որ մեկն այդ մասին ևս պետք է հիշի։ Իմ ազգանունի մեջ եղած «ь»-ը հենց այդ է հիշեցնում։ Երբ Խրուշչովի օրոք Ղրիմի հայերին վերադարձրին, բոլորի անձնագրերում ավելացրին այդ տառը։ Տարբերելու համար», — գրել է Սիմոնյանը։ Հետո նա ավելացրել է` չէի ուզի, որ քո ծանոթ հայերը երբևէ նման «ցուցամոլություն» վերապրեն։

Նա հայտնել է, որ իր պապն այդ մասին գիրք է գրել, որն անվանել է «Ճշմարտությունը` թոռներին»։ Սիմոնյանը նշել է, որ կարող է տալ այդ գիրքը, որպեսզի Վենեդիկտովն ընթերցի։

«Պապիս առաջ պարտքս եմ համարում նրա ազգանունը գրել այնպես, ինչպես նա է ինձ փոխանցել, և հարգել ընտանիքիս պատմությունը», — նշել է հայտնի լրագրողը։

Բացի այդ, նա ավելացրել է, որ «ծանոթների հարցում պետք է զգույշ լինել, հատկապես` հայերի»։

«Վերջին խորհուրդն ընդունված է, սիրելի «Ь»», — գրել է Վենեդիկտովը։

Երևում է` «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը լսել է Սիմոնյանի խորհուրդը և ընդունել իր պարտությունը «լեզվակռվում»։

Լրահոս
0