00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»–ը միավորում ու համախմբում է մարդկանց. Հայկի հաջողության գաղտնիքը

© Photo : provided by Tigran KocharyanЗнаток клуба "Что?Где?Когда?" Айк Казазян
Знаток клуба Что?Где?Когда? Айк Казазян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը եթեր է դուրս գալիս արդեն 43 տարի։ Տարբեր ժամանակներ խաղին մասնակցել են նաև գիտակներ Հայաստանից։ Այս տարվա գարնանային սերիայի խաղերից մեկում հայ գիտակ Հայկ Ղազազյանը լավագույն խաղացող է ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը հարթակ է, որը միավորում է մարդկանց և թիմային ոգին զգալու  հնարավորություն տալիս։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցին ասաց հայկական հեռուստատարբերակի թիմերից մեկի ավագ և գիտակների մոսկովյան էլիտար ակումբի  անդամ Հայկ Ղազազյանը։

Знаток клуба Что?Где?Когда? Айк Казазян - Sputnik Արմենիա
Ռուսական «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբի» լավագույն խաղացողը հայ ինտելեկտուալն է

Ղազազյանը սկսել է խաղով հետաքրքրվել դեռ դպրոցական տարիներից։ Ուսանող լինելով` մասնակցել է խաղի սպորտային տարբերակին։ 2011 թվականի ձմռանը թիմի ավագ է դարձել հայկական հեռուստատարբերակում։ Անկախ նրանից, որ առաջին խաղն ավարտվեց պարտությամբ, գիտակը համարում է, որ խաղը բավական ուսանելի է և հիմք է հանդիսացել իր ապագա հաջողությունների համար։

Գիտակների ռուսական ակումբում Ղազազյանն առաջին անգամ խաղացել է 2015 թվականին։

«Մանկուց հավանել եմ այս խաղը, սակայն այն տարիներին նույնիսկ մտածել չէի կարող, որ մի օր հնարավորություն կունենամ խաղալու անվանի գիտակների, մանկության կուռքերի կողքին», – խոստովանեց նա։

Որոշ գիտակների խաղի ոճն ու նրանց ինտելեկտուալ ներուժը միշտ հիացրել է Ղազազյանին, և նա փորձել է սովորել նրանց օրինակի վրա։ Գիտակը նշեց, որ ռուսական հեռուստատարբերակում խաղալը շատերի երազանքն է, և առաջին անգամ այնտեղ հայտնվելով, նա շատ հուզված էր։

«Այնտեղ լրիվ այլ մթնոլորտ է։ Քեզ շրջապատում և խաղին են հետևում մարդիկ, որոնց մանկուց տեսել ես հեռուստաէկրաններին, իսկ այժմ նրանք քո մրցակիցներն են և միաժամանակ գործընկերները. բավական հուզիչ է», – իր տպավորությունների մասին է պատմել Ղազազյանը։

Թիմային ոգին և խաղացողների միասնական նպատակը խաղն էլ ավելի հետաքրքիր է դարձնում, կարծում է հայ ինտելեկտուալը։ Երբ նրան լավագույն խաղացող ճանաչեցին և հանձնեցին «Բյուրեղապակյա ատոմը» 2018 թվականի խաղերի գարնանային  սերիայի ժամանակ, դա միայն սրտի հաճելի մխիթարանք էր, եթե հաշվի առնենք այն, որ այդ խաղում թիմը պարտվել էր։

Ինչ վերաբերում է «Բյուրեղապակյա բու» մրցանակին արժանանալուն  հավանականությանը, ապա, Ղազազյանի կարծիքով, առաջնահերթ են թիմի նպատակները, իսկ անհատական մրցանակները ածանցվում են թիմի հաջողություններից և կախված են մի շարք հանգամանքների համընկնումից։

«Մեծ հաճույք եմ ստանում` խաղալով Ելենա Պոտանինայի թիմում։ Խաղում ենք Վրաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Բելառուսի և Ուկրաինայի գործընկերների հետ։ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»–ը միավորում ու համախմբում է մարդկանց, դրանում է նրա մեծ արժեքն այսօրվա աշխարհում, որը լի է մի շարք հակասություններով», – ընդգծեց նա։

Ղազազյանը հպարտությամբ մասնակցում է նաև խաղի հայկական հեռուստատարբերակին, որը, ըստ նրա, տարբերվում է իր կոլորիտով և նրբություններով։ Գիտակը համոզված է, որ մենք ուժեղ հաղորդավար ունենք, իսկ տեղի թիմերը բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեն, խաղերը դինամիկ են անցնում, դրայվով։ Հայ հեռուստադիտողների հարցերն, ընդհանուր առմամբ բարձր մակարդակի են։

«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղն առաջին անգամ եթեր դուրս եկավ 1975 թվականին։ Այն ստեղծել էին ռեժիսոր Վլադիմիր Վորոշիլովն ու խմբագիր Նատալյա Ստեցենկոն։ Առաջին տարիներին խաղի կանոններն էապես տարբերվում էին այսօրվա կանոններից։ Իսկզբանե խաղում ո՛չ հոլ, ո՛չ էլ բու  չկար։ Խաղացողները սկսեցին պտտել հոլը միայն 1976 թվականին, իսկ հաղորդման կենդանի խորհրդանիշը` Ֆոմկա բվեճը, դահլիճում հայտնվեց ևս մեկ տարի անց։ Սև արկղը հաստատեցին 1983 թվականին, իսկ առաջին ուղիղ եթերը կայացավ 1986 թվականի հոկտեմբերի 24-ին։

Լրահոս
0