ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` սեպտեմբերի 6-ին, ՀՀ անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին ու Ատոմ Էգոյանին։
Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։
Լուսանկարներում երևում է, թե որքան հուզված է դերասանուհին:
Արսինե Խանջյանը կանադահայ դերասանուհի է և պրոդյուսեր։ Երեկ նրա ծննդյան օրն էր։ Ամուսինը` Ատոմ Էգոյանը, հանրահայտ ռեժիսոր է։