00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են Երևանում ապրում փախստականները. գանգրահեր տղան գոհ է, իսկ սիրիահայ Եղիան` դժգոհ

© Sputnik / Aram NersesyanБеженцы из Турции Талин, Эбруи и Камер Симэ
Беженцы из Турции Талин, Эбруи и Камер Симэ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի հանրակացարաններից մեկում քուվեյթցիներ, եմենցիներ, թուրքեր, սիրիացիներ և իրաքցիներ են ապրում։ Փախստականներից յուրաքանչյուրն իր պատմությունն ու խնդիրներն ունի։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Փախստականների խնդիրն այսօր ամենացավոտ թեմաներից է, այդ թվում` նաև Հայաստանում, անգամ եթե նրանք արդեն ապաստան են գտել և կարգավիճակ ստացել։ Երևանի ծայրամասերից մեկում ապաստան գտած փախստականները հենց այդ մասին են պատմել լրագրողներին։

Երևանի այդ հատվածում է արդեն մի քանի ամիս ապրում Եմենից գաղթած գանգրահեր տղան։ Նա շատ է հավանել օտար երկիրը։ Արևոտ Երևանը դուր է եկել նաև նրա ծնողներին, սակայն նրանք չեն բացառում երկիրը լքելու և մեկ այլ երկիր տեղափոխվելու հավանականությունը։

© Sputnik / Aram NersesyanԳանգրահեր տղան
Беженец из Йемена - Sputnik Արմենիա
Գանգրահեր տղան

Այս թաղամասում այլ փախստականներ էլ կան։ Մոլդովական 29/1 հասցեում գտնվող հանրակացարանում ապրում են Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից և Թուրքիայից եկած 153 ընտանիք, այդ թվում` ոչ միայն էթնիկ հայեր, որոնք պատմական հայրենիք են տեղափոխվել տարբեր խնդիրների պատճառով։

Այս հանրակացարանի բնակիչները լրագրողներին հրավիրել էին իրենց հուզող հարցերի մասին պատմելու համար։ Ոմանք բողոքում են իրենց հատկացվող սննդից, մյուսները խոսում են բնակարանային պայմանների մասին, շատերը հոգնել են սանհանգույցն ու խոհանոցը հարևանների հետ կիսելուց, մյուսներն ուզում են Հայաստանից մեկնել մշակութային նախասիրությունների և ազգային մտածելակերպի տարբերության պատճառով, բայց գումար չունեն։

Օրինակ` Հայաստանից մեկնելու ցանկություն ունի իրաքցի փախստական Կախտան Շրեկվին։ Նա հայերեն չի սովորել, խոսում է իր լեզվով, և միայն ձայնի հնչերանգից և ժեստերից է հասկանալի դառնում, որ նա դժգոհում է։ Օգնության է հասնում սիրիացի փախստական Եղիա Քեշքերյանը, որն արաբերեն գիտի։

© Sputnik / Aram NersesyanԿախտան Շրեկվին
Беженец из Ирака Кахтан Шрекви - Sputnik Արմենիա
Կախտան Շրեկվին

«Կախտանը ՄԱԿ-ից է բողոքում», — հարևանի էմոցիոնալ խոսքը հակիրճ թարգմանում է Եղիան։

© Sputnik / Aram NersesyanԵղիա Քեշքերյան
Беженец из Сирии Егиа Кешкерян - Sputnik Արմենիա
Եղիա Քեշքերյան

Կամավոր թարգմանչի խոսքով` Իրաքում պատերազմի տարիներին Կախտան Շրեկվին ՄԱԿ-ից ապաստան է խնդրել, և նրան Հայաստան են ուղարկել։ Ու թեև շնորհակալ է Երևանին, բայց չի հրաժարվի մեկնել կամ Եվրոպա կամ մի երկիր, որն ավելի մոտ կլինի նրա կրոնին և մշակույթին։

Եղիա Քեշքերյանն էլ իր հերթին բողոքում է բնակիչների կենցաղից, որոնցից շատերը չեն կարողանում հանգիստ ապրել նույն հարկի տակ. այստեղ հաճախ են վիճաբանություններ լինում, կոնֆլիկտներ, միմյանց չեն հասկանում, երբեմն գործը հասնում է ծեծկռտուքին։ Սիրիացի փախստականը վստահեցնում է, որ նաև գողության դեպքեր են եղել։

«Ո՞ւմ դուր կգա այսպիսի կյանքը։ Շատերը շոկային վիճակից դուրս չեն գալիս, նյարդերը տեղի են տալիս», —ասում է Եղիան և ընդգծում, որ անձամբ ինքը, ի տարբերություն մյուսների, շատ բաների է ընտելացել։

Նրա համոզմամբ` երկրի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն փախստականների խնդրով, մասնավորապես, միգրանտների բաշխման և բնակեցման գործընթացով, նպաստներ տրամադրեն և այլն։ Փախստականը կարծում է, որ այս համակարգում նոր մարդիկ են պետք, պետք է բացառել պետության և տարբեր կազմակերպությունների կողմից փախստականներին հատկացվող օգնությունը յուրացնելու դեպքերը։

Сирийские армяне в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
«Ուզում եմ ամուսնանալ, բայց որ «մերոնքական» լինի». սիրիահայերի ցավացող հայրենիքները

Ի տարբերություն Եղիայի, թուրք փախստական Քամեր Սիմեին, որն էթնիկ հայ է, մեկ այլ բան է մտահոգում. նա առանձին բնակարան և աշխատանք է ուզում։ Քամերը Հայաստան է եկել մոր` Էբրուհու և 14 տարեկան դստեր` Տալլինի հետ։ Թուրքիայի Բոդրում քաղաքում վաճառել է բնակարանը, ազատվել աշխատանքից, որպեսզի վրացահայի հետ ամուսնանա և այնտեղ նոր կյանք սկսի։ Սակայն պարզվել է, որ ընտրյալը խարդախի մեկն է, թալանել էր նրան` թողնելով առանց մի կոպեկի։ Այդպես Քեմերը որոշել է ընտանիքով գալ պատմական հայրենիք` կարծելով, որ այստեղ կկարողանա ավելի հեշտ ապրել։ Բայց նա մինչև այսօր էլ չի կարողացել աշխատանք գտնել հանրակացարանից դուրս գալու և սեփական տունն ունենալու համար։

Այս ամենին զուգահեռ իրաքցի ամուսնական զույգը` Օհան Հովհաննիսյանն ու Մարիամ Բոզոյանը, գոհ են հայաստանյան կյանքից, և երեք երեխաների հետ 2006 թվականին պատմական հայրենիք տեղափոխվելը նրանց համար մեծ ուրախություն է եղել։ Այդ ոգևորությունն այսօր էլ չի մարել։ Նրանց 17-ամյա դուստրը սովորում է Հայաստանի հումանիտար քոլեջում, 25 տարեկան որդին հաջողություններ է գրանցում ԱՄՆ-ում որպես խոհարար։

© Sputnik / Aram NersesyanՕհան Հովհաննիսյանն ու Մարիամ Բոզոյանը
Беженцы из Ирака Оган Оганисян и Мариам Бозоян - Sputnik Արմենիա
Օհան Հովհաննիսյանն ու Մարիամ Բոզոյանը

Բնակիչների դժգոհությունները լսեց «Հանրակացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մուրադ Մեժլումյանը։ Կազմակերպությունը գտնվում է շենքի առաջին հարկում։

Մեժլումյանն ընդգծեց, որ կազմակերպության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով են աշխատում բնակիչների խնդիրները լուծելու համար։ Բայց նրանք չեն կարող լուծել բնակիչների վեճերի հարցը, հատկապես` ոչ աշխատանքային ժամերին. ի վերջո, նրանք մեծահասակաների հետ գործ ունեն, չափահաս մարդկանց, որոնք պետք է կարողանան ինքնուրույն ընդհանուր լեզու գտնել։

Презентация программы помощи (18 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում սիրիացի փախստականներին օգնելու ծրագիր են մեկնարկել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց գերատեսչությունը երկու հարց է լուծում` այս կամ այն մարդկանց փախստականի կարգավիճակ տրամադրելու և ինտեգրվելու։

«Սկզբում բոլորին տրամադրվում է կացարան, սնունդ, ծրագրեր ենք իրականացնում հասարակության մեջ նրանց ինտեգրման համար», — ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` բնակիչների խնդիրները սպեցիֆիկ են, յուրաքանչյուրի խնդիրը բացառիկ է, սակայն հարցն այն է, որ նրանք էլ պետք է անեն ամեն բան, իրենց օգնելու համար։

Եթե փախստականներից որևէ մեկը Հայաստանում ապրել չի ցանկանում, նա պետք է դիմի փախստականների հարցով զբաղվող ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի գրասենյակ։ Այդ խնդիրը երկու լուծում ունի` կա՛մ նա վերադառնում է հայրենիք, կա՛մ երրորդ երկիր է մեկնում։

Դավթյանը նշեց, որ սկզբնական փուլում օգնություն է տրամադրվում բոլորին, սակայն պետությունը պարտավոր չէ ամբողջ կյանքում ապահովել փախստականներին, նրանք ևս պետք է օգնեն իրենց և, օգտվելով առաջարկվող ծրագրերից, ինտեգրվեն հասարակության մեջ։

2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` փախստականի կարգավիճակ են ստացել 52 մարդ, որոնց մեծ մասը Սիրիայից են` 20 մարդ։ 2017 թվականին փախստականի կարգավիճակ են ստացել 99 մարդ։

Լրահոս
0