00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սիրիացի փախստականներին օգնելու ծրագիր են մեկնարկել

© Sputnik / Asatur YesayantsПрезентация программы помощи (18 июля 2018). Еревaн
Презентация программы помощи (18 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծրագիրը թույլ կտա բարելավել սիրիահայերի կյանքը Հայաստանում։ Սակայն փախստականներից ոմանք կարծում են, որ ծրագրում վերանայման ենթակա կետեր կան։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը սկսել է լրջորեն զբաղվել սիրիահայերի ինտեգրման գործով։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կարծում է, որ յուրաքանչյուր սիրիահայի հաջողությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հաջողությունն է։

Այսօրվանից Հայաստանում մեկնարկեց եռամյա ծրագիր, որը սիրիահայերի ու տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը բարելավելու նպատակ ունի։

Сад армянской семьи Асмарян из Сирии в Республике Арцах - Sputnik Արմենիա
Եկ Արցախ. սիրիահայ Ասմարյանները կակտուս ու կիտրոն են աճեցնում այստեղ

«Սիրիայի փախստականների մեր հայրենակիցների ինտեգրմանն ուղղված ցանկացած ծրագիր ողջունելի է», — լրագրողներին ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով`այդ ծրագրի բարեհաջող իրականացման համար գերատեսչությունը պատրաստ է օգտագործել ցանկացած ներուժ։ Հայրապետյանը յուրաքանչյուր սիրիահայի հաջողությունը ազգային հաղթանակ է համարում։

«Ծրագիրը սեգմենտավորված է, այն կազմված է մի քանի բաղադրիչներից` կրթական, խորհրդատվական և այլն։ Այն նախատեսված է ավելի քան 9 հազար կարիքավոր սիրիահայերի համար», — ասաց Հայրապետյանը։

Ծրագրով նախատեսվում են հոգեբանական, իրավաբանական ու մի շարք այլ խորհրդատվություններ։ Վերաորակավորելու են ավելի քան 350 ուսուցիչ, որոնք հետագայում աշխատելու են սիրիահայ երեխաների հետ։

«Ծրագիրը կնպաստի մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։ Մոտ 720 մարդ երեք տարի շարունակ ամսական 100 եվրո կստանան բնակարանային հարցի լուծման համար», —լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

Всемирный день беженцев в офисе ООН в Ереване. Лусине Барсумян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սիրիահայ. «Հալեպը կարոտում ենք, բայց մեր կյանքն այստեղ շատ ավելի լավ է»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտակլսկին էլ ընդգծեց, որ ԵՄ-ն ծրագրի շրջանակում 3 միլիոն եվրո կտրամադրի։ Նա հույս հայտնեց, որ ծրագիրը լուրջ արդյունքներ կունենա և կօգնի սիրիահայերին։

«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Կիվոն ողջունեց Հայաստանի իշխանությունների, նաև ծրագրում ներառված կազմակերպությունների նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ փաստաթղթի որոշ կետերն այլևս արդիական չեն։

«Այսօր առաջին հերթին պետք է լուծել բնակության ու աշխատանքի հարցը։ Շատերն արդեն հաղթահարել են հոգեբանական արգելքը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կիվոն։

Կիվոյի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2013 թվականին Սիրիայի պատերազմի հետևանքով։ Առանց որևէ կազմակերպության օգնության նա կարողացել է Հայաստանում իր փոքր բիզնեսը սկսել։

Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։ Սիրիայի հայկական համայնքը աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։

Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։

Լրահոս
0