Երվանդ Բոզոյան. «Կարծում եմ` Փաշինյանը դեմ է լինելու»
Ադրբեջանը մտածում է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Պուտինը փորձելու է «զոնդաժ» անել ՀՀ ղեկավարի մոտ, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանը այս հարցում»,- ասել է քաղաքագետը` կանխատեսելով, որ Փաշինյանը դեմ է արտահայտվելու այս հարցին ՌԴ նախագահի հետ առաջիկա օրերին սպասվող հանդիպման ընթացքում։
Բոզոյանի կանխատեսմամբ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ՀԱՊԿ ներկայիս նախագահ Յուրի Խաչատուրովի խնդիրը, քանի որ Ռուսաստանը դժգոհ է այս պատմությունից։ Նրա խոսքով, չի շրջանցվի նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու են սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: