00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել. քաղաքագետները` Փաշինյանի ու Պուտինի հանդիպման մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետները կարծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելուն ուղղված քայլեր մշակեն։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպումն ուղղված է երկրների միջև հարաբերությունները հարթելուն։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքական կուրսից

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց քաղաքագետ Ռոման Մելիքյանը։

Սեպտեմբերի 8–ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Վարչապետի առաջիկա այցը Ռուսաստան իշխանափոխությունից հետո արդեն թվով երրորդն է։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի վերջերս կայացած հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ,  Ռուսաստանից եկած տարատեսակ հայտարարությունները, այդ թվում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերից, նաև Արևմուտքի զուսպ վերաբերմունքը ստիպում են Փաշինյանի կառավարությանը վերանայել իրենց դիրքորոշումը հայ–ռուսական կապերի հարցում։

«Ըստ ամենայնի` հանդիպմանը քննարկվելու են հայ–ռուսական հարաբերություններն ու արցախյան կարգավորումը։ Հավանաբար, քննարկվելու է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը», – կարծում է  Մելիքյանը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանի այցը Ռուսաստան. ինչպես հարթել սուր ծայրերը` «չխաբելով» աշխարհի ուժեղագույններին

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի մասին որոշումից հետո Հայաստանը պետք է վերահաստատի Ռուսաստանի հետ իր վստահելի գործընկեր լինելը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ասաց, որ հայ–ռուսական հարաբերությունները ոչ բարենպաստ  շրջան  են ապրում։ Նա կարծում է, որ Ռուսաստանն անհանգստանալու առիթ ունի,  հաշվի առնելով Փաշինյանի ու իր կառավարության գործողությունները։ Նրա կարծիքով` հանրապետության իշխանությունները պետք է զիջումների գնան, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով։

«Սա բարձր մակարդակով արդեն երրորդ հանդիպումն է, ինչը վկայում է  խնդիրների առկայության մասին, որոնք պետք է քննարկել ու լուծել։ Իշխանությունները պետք է հիշեն, որ հայ–ռուսական հարաբերությունները կարևոր են մեր երկրի համար ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով», – ընդգծեց Սարգսյանը։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
PR-ն ավարտվեց, ժամանակն է աշխատելու. ինչպես է Աշոտյանը գնահատում կառավարության աշխատանքը

Նա կոչ արեց  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին երկկողմանի հարաբերությունների հարթմանն ուղղված հստակ քայլեր մշակել։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ակցիան ցրելու մասին գործը, հայտնել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, թե քաղաքական վենդետա չի լինելու։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Մոսկվան չի արել մի բան, որը կարելի է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ անվանել։ ՀՀ կառավարության անդամներն ու Փաշինյանն ինքը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան։

Լրահոս
0