00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայի նախիջևանյան փորացավը. Ռուսաստանը թույլ կտա՞ նրան ռազմակայան կառուցել իր քթի տակ

© Photo : official site of the President of ARОфициальный визит президента Турции Реджепа Эрдогана в Азербайджан (10 июля 2018). Бакy
Официальный визит президента Турции Реджепа Эрдогана в Азербайджан (10 июля 2018). Бакy - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախիջևանում ռազմակայանի բացման թեման արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է։ Թուրքիան ու Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անկլավի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. ական լրատվամիջոցներում կրկին սկսել են խոսել Նախիջևանում Անկարայի ռազմակայանի հավանական տեղակայման մասին։ Մասնավորապես, այս մասին գրել է Sözcü պարբերականը։

Зенитный ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
ՌԴ-ի հետ С-400–ի գործարք ենք կնքել. որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու. Էրդողան

Հրապարակման մեջ նշվում էր, որ Սոմալիից ու Կատարից հետո Թուրքիան կարող է ռազմակայան բացել նաև Նախիջևանում։  Հեղինակը նշում էր, որ արդեն երկար ժամանակ է տեղակայման թեման շրջանառվում է, ու այս քննարկումներն ակտիվացել են Հայաստանում ռուսական ռազմական հենակետի գործառույթների ընդլայնումից հետո (որը տեղի է ունեցել  2010 թ.ին)։

Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան դեռ չի մեկնաբանում այդ թեման։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով` դժվար սակավաթիվ ընդդիմադիր թերթերից մեկը այդքան ներքին տեղեկություն ունենա։ Գեղամյանն ասում է, որ դեռ 2010 թվականից թուրքական մամուլում ու փորձագետների շրջանում խոսում են Նախիջևանում ռազմական հենակետ ունենալու մասին։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշեց, որ եթե Թուքիայի իշխանությունները ուզենային տեղեկության «արտահոսք» ապահովեին, ապա կանեին դա լոյալ ԶԼՄ–ների միջոցով` Sabah-ի, Hurriyet-ի, այլ ոչ թե Sözcü-յի միջոցով, որը վառ արտահայտված ընդդիմադիր բնույթի է:

Ինչպես նշեցինք՝ Նախիջևանում հենակետ բացելու թեման արդեն մի քանի տարի է` քննարկվում է։

Ընդ որում` ժամանակ առ ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը անկլավի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Саммит НАТО в Брюсселе. День первый - Sputnik Արմենիա
Վերջ դնել դոլարի դոմինանտությանը. Էրդողանի՝ ԱՄՆ-ին ուղղված նոր հոխորտանքը

Վերջին ամիսների ընթացքում իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին Նախիջևանի ուղղությամբ բազմիցս սրվել է։ Ադրբեջանական զինուժն ապրիլ–մայիս ամիսներին իր դիրքերը մոտեցրեց հայկականին։ Հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայուն է, Թուրքիայում սկսեցին խոսել անկլավի տարածքում իրենց ստորաբաժանումների տեղակայման մասին։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով` Նախիջևանում թուրքական կայանի տեղակայումը, ինչը տեսականորեն լրիվ հնարավոր է, կարող է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի համար։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, դժվար չէ գլխի ընկնել ինչպես կարձագանքի Ռուսաստանն այն բանին, որ ՆԱՏՕ–ի նոր կայան հայտնվի հարավային սահմանների անմիջական հարևանությամբ։

«Նախիջևանում թուրքական կայանի բացումը դա ՆԱՏՕ–ի ուղիղ ինտերվենցիա է Հարավային Կովկաս` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ ինտերվենցիան լրիվ տեղավորվում  է Վաշինգտոնի` Ռուսաստանին ծնկի բերելու տրամաբանության մեջ։ Բնականաբար, Մոսկվան բավականին խիստ կարձագանքի, եթե Անկարան որոշի դիմել այդպիսի քայլի», – նշեց Նահապետյանը։

Тюрколог Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան. «Թուրքիայի իշխանություններն անհանգստացած են բողոքի մեծ ալիքի վերաճելու վտանգից»

Նա նշում է, որ թեև հիմա Ռուսաստանն ու Թուրքիան մտերմացել են, Մոսկվան շարունակում  է դիտարկել Անկարային որպես  աշխարհաքաղաքական, ռազմավարական  հակառակորդի ու ՆԱՏՕ–ի առաջատար անդամներից մեկի։ Իսկ Մոսկվայի քայլերը, ուղղված  Թուրքիայի հետ առանձին ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, նպատակ ունեն առավելագույնս թուլացնել Թուրքիա–ՆԱՏՕ կապերն ու չեզոքացնել հարավ–արևելյան դաշինքի դրոշը։

Բազայի տեղակայումը Նահապետյանի խոսքով,  նոր լուրջ լարվածություն կմտցնի ռուս–ադրբեջանական հարաբերություններում։ Նախիջևանում թուրքական զորքերի առաջացումը լրջորեն կխախտի ռազմական բալանսը։ Ադրբեջանի օգնությամբ Թուրքիան տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոն է դառնում։

Очередь за новым iPhone X в первый день продаж - Sputnik Արմենիա
Լիրայի անկումն ու Հայոց ցեղասպանությունը. ինչ է Էրդողանը կրկին ուզում Ջոբսի ուրվականից

Նահապետյանը նշեց, որ պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ Անկարան անդադար փորձեր է անում ակտիվացնել իր դերակատարությունը արցախյան կարգավորման մեջ։ Արցախի հարցով բանակցությունները, ինչպես հայտնի է, ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափով։ Վերջին տարիներին Թուրքիան փորձում է խցկվել այդ ձևաչափի մեջ։

Փորձագետը կարծում է, որ Նախիջևանում ռազմակայանի տեղակայման պես արցախյան գործընթացին Թուրքիայի միջամտության սպառնալիքն ավելի զգալի կդառնա։ Ադրբեջանը շահագրգռված է, որ բանակցությունների ձևաչափը փոխվի։ Իսկ թուրքական բանակն իր տարածք հրավիրելով Բաքուն միջնորդների վրա ճնշում գործադրելու լրացուցիչ հաղթաթուղթ է ստանում` ձևաչափը վերանայելու նպատակով ։

Լրահոս
0