ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահն թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությանը:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր «բախտը բերել է», քանի որ Քերին և մյուս հնարավոր թեկնածուները կայանալիք ընտրություններում «շատ լավն են» հենց իր համար:
I see that John Kerry, the father of the now terminated Iran deal, is thinking of running for President. I should only be so lucky — although the field that is currently assembling looks really good — FOR ME!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 3, 2018
«Ջոն Քերին՝ Իրանի հետ այժմ ավարտած համաձայնագրի «հայրը», մտադիր է նախագահի իր թեկնածությունն առաջադրել»,-գրել է նա՝ հավելելով, թե կարծես իր բախտը բերել է, քանի որ մրցակիցները, որոնք այժմ ընտրվում են, իսկապես լավ են հենց իր համար: