ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկությանը, թե վարչապետն ուզում է Լևոն Տեր Պետրոսյանին վերադարձնել ՀՀ նախագահի աթոռին։
«Եկեք աբսուրդ բաներ չխոսենք։ ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի պաշտոնավարման ժամկետ ունի»,-ասաց նա։
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։