ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: