Արծվիկ Մինասյան
ՀՀ կառավարությունն աշխատում է ներմուծվող ապրանքների մաքսազերծման գների վերանայման ուղղությամբ։ Այս մասին լրագրողերին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
«Մաքսազերծումը պետք է իրականացվի տեսակով պայմանավորված, այլ ոչ թե կիլոգրամով: Քաղաքացիները պետք է աստիճանաբար սովորեն, որ կիլոգրամով հագուստ չպետք է մաքսազերծվի, ժամանակի ընթացքում այդ մոտեցումը պետք է վերանա»,- ասել է Մինասյանը։
Նրա համոզմամբ` հակառակ դեպքում Թուրքիայից ներկրված ու կիլոգրամով մաքսազերծված տրիկոտաժը չնչին արժեք կունենա, և հայկական արտադրության նույն ապրանքը կդառնա ոչ մրցունակ։