Գուրգեն Վարդանյան
«Reuters-ին տված իմ հարցազրույցը, որ եթեր գնաց 7 երկրներում, Վաչագան Վահրադյանը CNN-ին և BBC-ին տվեց: Այս ամենի արդյունքում Սիսիանում տուրիստական հոսքը ավելացավ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանը:
Նա պնդում է, որ ակտիվիստների՝ Զորաց քարերի հնավայր գնալու նպատակի մասին տեղեկացել է վաղ առավոտյան և մինչև հասել է տեղ, միջադեպն արդեն սկսված է եղել:
Ըստ «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահի՝ ակտիվիստների միակ մտահոգությունը հուշարձանի անվտանգության հետ է կապված եղել: