Արայիկ Հարությունյան
Եթե կրթության ոլորտը մնա ներկայիս վիճակում, ապա մենք մեծագույն խնդիրներ կունենանք։ Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Կարծում եմ` դպրոցում մի քանի խնդիրներ լուծել ենք։ Դա դպրոցների ապաքաղաքականացումն է` թույլ չտալու համար, որ որևէ քաղաքական ուժ` սկսած մեր քաղաքական ուժից, վերջացրած անցյալում իշխանական ՀՀԿ-ով, որևէ ազդեցություն ունենա դպրոցի վրա»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` դպրոցից վերացել են նաև կոռուպցիոն ռիսկերը, իսկ աշակերտներն այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց են մտնում այլ մթնոլորտում։